Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հոգևոր և աշխարհիկ լեգիտիմության դեֆիցիտը

Грузия Online կայքի փոխանցմամբ, Իլյա Երկրորդը երեկ անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցին. «Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես ասացի նրան, որ մեծ փորձ ունեմ, ուստի հանգստությունն ամենից լավ բանն է»,- ասել է Իլյա Երկրորդը:

Վրաց եկեղեցու պատրիարքի վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսին անընդունելի է, բայց պետք է խոստովանել, որ իրերի այսպիսի դրության պատճառը սոսկ մեկ հովվապետական այցելությամբ չի կարելի պայմանավորել: Դեռ 2008 թվականի Մարտի 1-ից հետո հանրային ուշադրության կենտրոնում բևեռացած իրողությունների շարքից դուրս մնաց մի կարևոր հարց, որը կարելի է համարել լուրջ բացթողում:

Ընդհանրապես պետք է ու անհրաժեշտ է կրկին ու ոչ մեկ անգամ անդրադառնալ մեզանում Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդ Գարեգին Երկրորդի պահվածքի, ընդհանրապես Հայաստանի հոգևոր իշխանության դերի ու նշանակության հարցի մասին է: Մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես գիտենք, փորձել էր որոշակի դերակատարում ունենալ, բայց ինչպես ծանոթ ենք այդ փորձի որոշակի մանրամասներին, նրա այդ դերակատարումը, փաստորեն, ավելի շատ հիշեցնում է ոչ թե քրիստոնյա, ընդ որում` քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հոգևոր առաջնորդի, այլ իշխանության որոշակի կցորդի, իշխանության օղակներից մեկի ներկայացուցչի գործողություն:

Բանն այն է, որ Գարեգին Երկրորդը, համենայնդեպս ինչպես հետո Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսներից մեկում հնչեցրեց, նրանից հարցրել է, թե արդյոք դեմ չի՞ լինի, եթե ինքը գնա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հանդիպման: Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Կաթողիկոսին ասել է, թե դեմ չէ նրա այդ քայլին: Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել Գարեգին Երկրորդին: Եվ այդ մերժումը, թերևս, միանգամայն տրամաբանական է, քանի որ Քոչարյանի թույլտվությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ գնացվող Կաթողիկոսն, ըստ էության, շատ ու շատ քիչ բանով է տարբերվում, գրեթե չի տարբերվում, ասենք, այդ պահին Լևոն Տեր-Պետրոսյանին մեկուսացրած անվտանգության ծառայության աշխատակցի կարգավիճակից, որը նույնպես կատարում էր Ռոբերտ Քոչարյանի կամքը: Ազգի հոգևոր առաջնորդը շատ ավելի ինքնուրույն պետք է լինի իր որոշումների մեջ, նա ինքը պետք է կողմնորոշվի և վարվի այնպես, ինչպես իր խիղճն է թելադրում, ինչպես թելադրում է Աստծո կանոնը, որին մարդկային օրենքը Սահմանադրությամբ տվել է հատուկ կարգավիճակ:

Մարտի 1-ից հետո պարզ դարձավ, որ հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցին բացարձակապես պարապ մի կառույց է, որը ոչ մի կապ չունի հասարակության առօրյա կյանքի և տվյալ ժամանակի հետ: Եվ ահա դա էր առիթը, որ պետք է Մարտի 1-ից հետո քննարկվող լրջագույն խնդիրներից մեկը դառնար Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորապես դրա ղեկավարության, ազգի հոգևոր առաջնորդության դերը, որը ըստ էության խիստ խաթարվել է վերջին տարիներին, երբ բարձրաստիճան հոգևորականները չեն խորշում մասնակցել կուսակցությունների քաղաքական գովազդին, համագումարներին և ունենալ քաղաքական բովանդակությամբ ելույթներ:

Այդ իրավիճակի անքննելիության բացը պետք է երևար հաջորդ լուրջ իրադրության պարագայում: Այդպիսին հանդիսացավ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը` հայտնի հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումով: Հայտնի է, որ այդ գործընթացին, չնայած Հայաստանում և Սփյուռքում առկա լուրջ դժգոհությանը, չնայած այդ գործընթացում Հայաստանի համար խիստ վտանգավոր կետերին, որոնք իրենց մեջ պարունակում են թե քաղաքական, թե նաև բարոյական իմաստով լուրջ վտանգներ, Հայ Առաքելական եկեղեցին` ի դեմս Գերագույն հոգևոր խորհրդի, տվեց իր դրական գնահատականն ու հավանությունը: Դրանից օրեր առաջ էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել էր Սերժ Սարգսյանին և օրհնել նրա նախաձեռնությունը:

Հաշվի առնելով առկա իրողությունները` ակնհայտ է, որ եկեղեցուց այլ բան, հատկապես Մարտի 1-ից հետո, սպասել պետք չէր, քանի որ եթե հասարակությունն իր մեջ չի քննարկում եկեղեցու դերի և նշանակության հարցը, ապա եկեղեցին, բնականաբար, ինքնակամ երբեք չի նախաձեռնի և առավել ևս ինքն իր մեջ երբեք չի քննարկի վերափոխման հարց, քանի որ այս վիճակում էլ եկեղեցին կարծես թե իրեն վատ չի զգում: Հետևանքն այն է, որ եկեղեցին դառնում է իշխանությանը սպասարկող մի օղակ, իսկ իշխանությունն էլ փորձում է իր լեգիտիմության պակասը լրացնելու մի միջոց էլ դարձնել իր նախաձեռնությունների վրա եկեղեցու օրհնանքի կնիքը դնելը` օգտագործելով հոգևոր իշխանության հարմարվողականությունն ու անտարբերությունը հանրային-պետական կյանքի հանդեպ:

Ստացվում է, որ Հայաստանում հոգևոր իշխանությունը փորձում է քողի դեր կատարել աշխարհիկ իշխանության ոչ լեգիտիմության համար, ինչի հետևանքը դառնում է այն, որ առաջանում է թե աշխարհիկ, թե հոգևոր լեգիտիմության դեֆիցիտ, որն էլ բերում է նաև հոգևոր անվտանգության սպառնալիքի: Դրա ականատեսը դառնում ենք օրեցօր առաջընթաց ապրող աղանդավորական կազմակերպությունների տեսքով: Ավելին` եթե Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դիրքերը լրջորեն սասանվում են կամ սասանվել են արդեն, ապա այժմ էլ կարծես թե մեծանում է վտանգը, որ այդ բանը կարող է տեղի ունենալ Սփյուռքում, ուր նույնպես լուրջ հիասթափություն է հասունանում եկեղեցուց` իշխանությանը սպասարկող օղակի վերածված լինելու պատճառով: Արդեն իսկ կան շրջանակներ, որ նույնիսկ մտածում են իրենց Կաթողիկոսը համարել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին, ով համարձակություն և քաջություն ունեցավ իր խոսքը ասել հայ-թուրքական հարաբերության կապակցությամբ և հոգևոր ազդեցությունը չծառայեցնել աշխարհիկ իշխանության պլաններին, ինչը որ արեց Գերագույն հոգևոր խորհուրդը:

Խնդիրն այն չէ, որ եկեղեցին պետք է լինի ընդդիմադիր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է անպայման հայտնի տեսակետներ, որոնք դեմ են իշխանության մոտեցումներին: Խնդիրը նաև այն չէ, որ եկեղեցին պետք է փորձի հոգևոր իշխանությունը ծառայեցնել աշխարհիկ իշխանության որոշումների կայացման վրա ուղղակի ազդեցություն ունենալուն: Խնդիրը դիրքորոշումն է ու դրա արտահայտման մեխանիզմները, խնդիրն այն է, որ եկեղեցին իրեն չի զգում որպես հոգևոր իշխանություն, այլ ընդամենը վերածվել է յուրօրինակ հոգևոր խորհրդարանի, որտեղ իշխանության ցանկացած առանցքային որոշում ընդունվում է անվերապահորեն, ինչպես կառավարության որոշումները խորհրդարանում: Ավելին` խորհրդարանում նույնիսկ երբեմն լինում են դիմադրության օրինակներ, իսկ եկեղեցում այդպիսի օրինակներ կարծես թե չկան բացարձակապես: Մինչդեռ, այդպիսով հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունն ու համայն հայությունը զրկվում են պետության և ազգի ընթացքը հավասարակշռելու, այդ ընթացքում որոշումների կայացման արդյունավետությունը բարձրացնելու լրջագույն ենթակառուցվածքից, որպիսին կարող է լինել Հայ Առաքելական եկեղեցին: Այն չպետք է լինի ընդդիմության կամ իշխանության կողքին, այն չպետք է լինի նույնիսկ հասարակության կողքին, այլ պետք է լինի բոլորից վեր և ամեն ինչին նայի վերևից` ասելով իր ծանրակշիռ խոսքը: Ընդ որում` ասելով ոչ թե այն բանից հետո, երբ չասելն այլևս ամոթ է կամ երբ իշխանությունն արդեն չի կարող առանց դրա, այլ ասելով այն ժամանակ, երբ հասարակությունն ունի իրապես անշահախնդիր խոսքի կարիք: Դա է խնդիրը, որ դրսևորվեց հերթական անգամ և անկասկած դրսևորվելու է նաև ապագայում, եթե հանրությունն ու հայությունն ընդհանրապես հետևություն չանեն հոգևոր դասի գործունեության և մտածողության մասին նաև այս կարևոր և շրջադարձային պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում