ՀՀ-ում 2010թ. ոչխարի գլխաքանակը կազմել է 481,342` նախորդ տարվա համեմատ գրանցելով 2.8 տոկոս աճ: Մեծաքանակ արտահանմանը զուգընթաց աճի միտումները հասկանալու համար դիմեցինք գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանին: Նա պարզաբանեց, որ անցյալ տարվա համեմատ, այս տարի Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ ավելի քիչ է ոչխար արտահանվել` մոտավորապես 20 հազար գլուխ: «Անցյալ տարվա նոյեմբերի 14-ի դրությամբ արտահանվել էր 98 հազար գլուխ ոչխար և այծ, իսկ այս տարի` 75 հազար գլուխ»,- նշեց վարչության պետը: Ըստ նրա` պատճառն այն է, որ այս տարի 30 հազար գլուխ ոչխար տարանցիկ ճանապարհով Վրաստանից է ներկրվել Իրան: Միաժամանակ Հովհաննիսյանը նկատեց, որ մեր ոչխարաբույծները վերարտադրության նպատակով մայրացուներին պահպանել են, և հետագայում աճի հետ կապված խնդիրներ չեն առաջանա: