Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Եթե Էրդողանը լուծի «քրդական հարցը», կարող է կանգնել Աթաթուրքի կողքին. The Economist

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, նախընտրական շրջանում Թուրքիայի վարչապետ Էրդողանին բավական զայրացրած բրիտանական The Economist պարբերականն այս անգամ նշել է, թե որ դեպքում Էրդողանը կարող է կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողքին։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախօրեին բրիտանական պարբերականը թուրք ընտրողներին կոչ էր արել ընտրություններում իրենց քվեն տալ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։

Այս անգամ բրիտանական պարբերականը գրում է. «Էրդողանի կուսակցությունը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ ամեն անգամ բարելավելով սեփական ցուցանիշը։ Սակայն նրան չհաջողվեց խորհրդարանում ստանալ բացարձակ մեծամասնություն՝ 2/3-ը (367 մանդատ)։

Այժմ Էրդողանը պետք է հրաժարվի ֆրանսիականի նման նախագահական համակարգին անցում կատարելուց և ընդունի նոր Սահմանադրություն։ Առավել կենտրոնացված ուժեղ նախագահական համակարգը վատ գաղափար է Թուրքիայի համար և հնարավոր է՝ այն անընդունելի լինի մնացած բոլոր կուսակցությունների համար։

Էրդողանը պետք է լուծի ամենակարևոր խնդիրը՝ «քրդական հարցը»։ Վերջինս հանդիսանում է Թուրքիայի ամենալուրջ հարցը, ուր բնակվում են 15 միլիոն քրդեր։

Էրդողանը 4-րդ անգամ չի կարող առաջադրվել որպես պատգամավորական թեկնածու, դրա համար էլ նրա հայացքը գամվել է նախագահության վրա։ Նա հիմնականում մտածում է պատմության մեջ հետք թողնելու մասին։ Եթե նրան հաջողվի ընդունել ազատական Սահմանադրություն և լուծել «քրդական հարցը», ապա նա կարող է տեղ զբաղեցնել Աթաթուրքի և այլ նշանավոր թուրքերի կողքին»։

Հիշեցնենք, որ արդեն իսկ Թուրքիայում սկսել են համեմատել Էրդողանին ու Աթաթուրքին՝ նկատի ունենալով Թուրքիայի համար նրանց փրկիչ դերը:

Նշվում է, որ 2002 թվականին Էրդողանի գլխավորած ԱԶԿ իշխանության գալուց առաջ՝ 2001 թվականին, Թուրքիան գտնվում էր շատ ծանր վիճակում: Դա, մասնավորապես, վերաբերում է տնտեսությանը: Մինչդեռ այժմ Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունն է (ինչի համար էլ Թուրքիային անվանում են «Եվրոպայի Չինաստան»): 2001 թվականն էլ համեմատում են Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի հետ, երբ Քեմալ Աթաթուրքին հաջողվեց Օսմանյան կայսրության մոխիրներից բարձրացնել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում