Ամերիկացի հետազոտող Դևիդ Տրոտերը հայտնաբերել է շոգենավի մնացորդները, որը 152 տարի առաջ խորտակվել էր Հուրոն լճում՝ ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին: Փայտե կմախքը ենթադրաբար պատկանել է Keystone State նավին, որը անհայտ պատճառներով նավաբեկության էր ենթարկվել 1861թ.՝ գրում է ITAR-TASS-ը:
Միլուոկիից Դեթրոյթ ուղևորվող նավի անձնակազմի 33 անդամներից ոչ մեկին չէր հաջողվել փրկվել:
Բեկորները հայտնաբերվել էին Հարիսվիլ քաղաքից (Միչիգան նահանգ) ոչ հեռու:
Տրոտերի խոսքով՝ Keystone State-ն օգտագործվել է բեռների ու մարդկանց փոխադրման համար:









































