«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անհանգստացնող և կրիտիկական է»,- այս մասին այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկած տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական և քաղաքական մարտահրավերներին:
Աշխարհահռչակ տնտեսագետի խոսքով, առաջինն այն է, որ միակ եղանակը՝ առողջ տնտեսություն կառուցելու համար (որը կառուցողական է, նորարարական, ներառական, հասարակության համար՝ շահեկան) քաղաքական և տնտեսական ինստիտուտների այնպիսի համակարգի ամրացումն է, որն ինքն իրենով ներառական է:
Այսինքն, հարգում են մարդկանց ունեցվածքը, իրավունքները, կոռուպցիա չկա, նրանք ստեղծում են արդյունավետ և անաչառ դատական համակարգ, ապահովում են հավասար պայմաններ հանրային ինստիտուտների և կյանքի այլ ասպեկտների, կրթական ներդրումների և այլնի միջոցով, ստեղծում են աշխատանքի, առաջընթացի հնարավորություն: