Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Խնդիր խնդրոց

Որպես օրինաչափություն, Հայաստանի և հայության հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող որևէ նշանակալից և կարևոր ժամանակահատվածում, երբ համընդհանուր ուշադրության առարկա են դառնում պետության ապագայի հետ կապված առանցքային կոնկրետ խնդիրներ, ի հայտ եկող բոլոր արատավոր և խնդրահարույց խնդիրների շարքում իր ուրույն տեղով դրսևորվում է Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերի խնդիրը:

Ինչքան էլ եկեղեցին հոգևոր բովանդակության, այդուամենայնիվ ֆիզիկապես գոյություն ունեցող կառույց է, ղեկավարվում է մարդկանցով, որոնք, ի դեպ, բավական բուռն աշխարհիկ կյանքով են ապրում հոգևոր աշխատանքից ազատ ժամերին, իսկ աշխատանքի ընթացքում էլ օգտվում են աշխարհիկ հարմարավետություններից, ընդ որում՝ բավական լավ հարմարավետություններից, ինչպես օրինակ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծառայողական մեքենաների պարկը, որը համալրված է բավականին թանկարժեք մեքենաներով:

Բայց Կաթողիկոսը միայնակ չէ: Եկեղեցու այլ բարձրաստիճան սպասավորներ էլ պակաս հարմարավետ ու թանկարժեք մեքենաներով չէ, որ ծառայում են Աստծուն և ղեկավարում են հայ քրիստոնյաներին: Այդ ֆոնին, որևէ հասարակական-քաղաքական բուռն ժամանակահատվածում եկեղեցին, չգիտես ինչու, չի փորձում աշխարհիկ կյանքի հետ շփումը հարմարավետություններից ընդլայնել ու մի քիչ էլ մտածել անհարմարությունների, այսինքն՝ խնդիրների մասին, որոնք հուզում են հասարակությանը: Պարփակվելով հոգևոր կաղապարների մեջ, պաշտպանվելով դրանցով՝ եկեղեցին մտածում է, թե այդպիսով հասարակության աչքից կոծկում է այն սոցիալական, ինչ-որ տեղ նույնիսկ քաղաքական ֆունկցիան, որ ունի այդ հզոր և ընդգրկուն կառույցը: Իսկ երբ զգում է, որ այդուհանդերձ հասարակական պահանջը սկսում է ճնշող լինել, եկեղեցին հոգևոր կաղապարներից դուրս է գալիս և անմիջապես փորձում է տեղավորվել իշխանական ֆիզիկական կաղապարների մեջ՝ աջակցություն հայտնելով իշխանությանը տվյալ ժամանակի խնդրահարույց հարցում և փորձելով այդպիսով ապահովել իր անվտանգությունը հասարակական հայացքներից ու պահանջներից:

Դրա վառ վկայությունը նախագահի ընտրությանը հաջորդած իրադարձությունների ժամանակ եկեղեցու պահվածքն էր, և նույնիսկ վառ կրկնությունն է հայ-թուրքական հարաբերության գործընթացի հանդեպ եկեղեցու պահվածքը:

Զգալով, որ այլևս անհնար է հոգևոր կաղապարներով պաշտպանվելը հանրային պահանջարկից՝ եկեղեցին շտապեց նախագահական նստավայր, օրհնեց Սերժ Սարգսյանին և պաշտպանություն գտավ նրա թևի տակ, այսինքն՝ իշխանության թևի տակ: Բայց խնդիրը, Հայ Առաքելական եկեղեցու սոցիալական նշանակության, սոցիալական առաքելության, պատմական առաքելության խնդիրը, միևնույն է, մնաց բաց, և նույնիսկ կարելի է ասել՝ ավելի բացվեց:

Ավելի սուր զգացվեց պատասխանի անհրաժեշտությունն այն հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի Հայ Առաքելական եկեղեցին այսօր հայ ժողովրդի կյանքում, ինչ՞ համար է եկեղեցին, ի՞նչ է տալիս ժողովրդին, ի՞նչ է ակնկալում ստանալ, ի՞նչ է առաջարկում գաղափարական, արժեքային իմաստով, և ընդհանրապես ի՞նչ է ուզում եկեղեցին ժամանակակից կյանքում, 21-րդ դարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում