Grand Chess Tour-ի Լյովենի փուլում երեկ կայացան արագ շախմատի ևս 3 տուր։ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի և Սոյի հետ և առավելության հասավ Գիրիի նկատմամբ։
Այս պահին նա 8 միավորով 2-րդ տեղում է և զիջում է միայն Ուեսլի Սոյին, ով բավականին վստահ առաջ է շարջվում և այս պահին 10 միավորով գլխավորում է աղյուսակը։ Վաշիե-Լագրավը, Կարյակինն ու Մամեդյարովը 7 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը։