Wednesday, 17 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանի մտերիմը և Գագիկ Հարությունյանի եղբայրը վերանշանակվել է. Ինչ է կատարվում ԱԱԾ ներսում

Այսօր ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել։ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ ԱԱԾ տնօրենի տեղակալ են նշանակվել նաև Արամ Հակոբյանը և Ստեփան Մելքոնյանը։

Վերջինս նախկինում զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը։Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Վրեժ Արզումանյանը ազատվել է պաշտոնից։ Նշենք, որ Վրեժ Արզումանյանը Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապ ունի։

Այս նշանակումների մեջ ամենաուշագրավը թերևս Արզուման Հարությունյանի վերանշանակումն էր։ Վերջինս Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և Կարեն Կարապետյանի հետ խնամիական կապերի մեջ է։ Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, նախկին  վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, ով դեռևս մի քանի օր առաջ էներգետիկայի փոխնախարարն էր։

Այս կոնտեքստում Արզուման Հարությունյանի նշանակումը շատ տարօրինակ էր, քանի որ Հարությունյանների ամբողջ գերդաստանը բոլոր հնարավոր կապերով կապված է  Սերժ Սարգսյանի հետ։ Իսկ Արզումանյանը ԱԱԾ հնաբնակներից է, շատ լավ տիրապետում է համակարգին և ցանկացած ինֆորմացիա կարող է շատ արագ հասցնել Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդին։

Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, մեզ  հասած տեղեկություններով, հեղափոխության օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղեկավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հասկացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանի ու Վանեցյանի կապի մասին վերադասներին զեկուցել է «Չեխիայի Գևոր» մականունով ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Գևորգ Ներսիսյանը, ով համարվում է ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի հովանավորյալը։ Գևորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գևոր» մականունը ոչ պատահական։ Նա մինչ Սյունիքի մարզ տեղափոխվելը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ է եղել և սպասարկել է տուրիզմը։

Այդ ընթացքում նա Չեխիայի դեսպանատան միջոցով կազմակերպել է Հայաստանից մարդկանց արտահոսք։ Այսինքն՝ Հայաստանից մեկնել ցանկացողների համար ԱԱԾ պաշտոնյան փաստաթղթեր է «դասավորել», որի արդյունքում տուրիստական գործակալությունների շրջանում ձեռք է բերել «Չեխիայի Գևոր» մականունը։

ԱԱԾ-ական «Չեխիայի Գևորը» մեծ սեր ունի նաև ալկոհոլի հետ, բայց տարիներ շարունակ նա մնացել և շարունակում է մնալ ԱԱԾ համակարգում, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, վայելում է Եսայի Մկրտչյանի հովանավորությունը, ով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ժամանակ վերջինից շատ դերակատարություն ուներ համակարգում։

Ներկայումս ԱԱԾ-ում մեծ դժգոհություն է բարձրացել՝ ի դեմս Եսայի Մկրտչյանի, ԱԱԾ-ում անհաջող կադրային քաղաքականություն վարելու մասով։ Տարիներ շարունակ աշխատած ԱԱԾ-ականները զարմանում են՝ եթե հեղափոխություն է  եղել, իրավիճակ է  փոխվել, ինչու են նախկին հարց լուծողները, Սերժ Սարգսյանի մտերիմները, Չեխիայի գևորիկները մնացել համակարգում, և մի բան էլ նրանց մի մասը վերանշանակվում է այնպիսի կարևոր համակարգում, ինչպիսին ԱԱԾ-ն է։

Լուսանկարը՝ Azatutyun.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում