Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունն ամերիկացի վերլուծաբանների աչքերով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, այս շաբաթ Վաշինգտոնում կազմակերպվել են մի շարք կոնֆերանսներ, որոնցում ամերիկացի քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են գտնվել Թուրքիան ու նրա արտաքին քաղաքականությունը։

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը։

Արտաքին կապերի խորհրդի ներկայացուցիչ Սթիվեն Կուկը ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքականության 3 վճռորոշ գործոն. որպես առևտրային երկիր՝ Թուրքիայի տնտեսական հավակնությունները, առավել բաց և ժողովրդավար հանրության վերածվելու գործընթացը, ինչպես նաև գլոբալ փոփոխությունները։

Նրա կարծիքով, Թուրքիան միջնորդական քաղաքականության միջոցով ամրապնդելու է իր դիրքերը Հարավային Կովկասում։ Կուկը նաև պատմել է արաբական երկրներում բարձրացած դժգոհության ալիքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մասին։

Վերլուծաբան Դուրան Ուղուրը կարծում է, որ Թուրքիան փորձելու է ամրագրել Ադրբեջանի հետ իր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, քանի որ Թուրքիան վստահում է այդ երկրին։

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է նրա համար խնդիր մնալ, և նա կշարունակի իր ջանքերն այդ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Վերլուծաբան Քրիս Գրեմերսն ընդգծել է, որ Ադրբեջանի դերն ուժեղանում է որպես էներգետիկ ու առևտրային գործընկեր։ Նրա կարծիքով, հենց որ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանն ու տարածաշրջանի մյուս երկրները զարգանալու առավել մեծ հնարավորություններ կստանան։

Նշվում է, որ տարածաշրջանում Թուրքիայի դերն իսկապես կարող է աճել։

Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նշված էր. «Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում Կովկասում, Միջին Ասիայում և այլ շրջաններում ռուս-թուրքական նոր համագործակցության համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱԶԿ-ն շարունակելու է աջակցել ադրբեջանական տարածքների «օկուպացման» վերացմանը և խնդրի բանակցային ճանապարհով կարգավորմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում