Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով կդառնա աշխարհի չեմպիոն…

Այսօր Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Ո՞ր երկրի հավաքականը կդառնա չեմպիոն: Այս հարցի շուրջ վերջին օրերին քննարկումները, վերլուծությունները, նույնիսկ բանավեճերը բավական շատ են:

Բուքմեյքերները աշխարհի չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդ են համարում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանուն: Այս հավաքականը իսկապես հզոր՝ աստղային կազմ ունի: Մասնավորապես, Բրազիլիայի հարձակողական բռունցքը կազմում են Նեյմարը՝ «Բարսելոնայից», և Ռոբերտո Ֆիրմինոն՝ «Լիվերպուլից»: Չափազանց ուժեղ է նաև բրազիլացիների կիսապաշտպանությունը: Այս օղակում տոն են տալիս Կազիմիրոն՝ «Ռեալից», Ֆիլիպե Կոուտինյոն՝ «Բարսելոնայից», Դուգլաս Կոստան՝ «Յուվենտուսից»: Այսօր Բրազիլիան ունի նաև հզոր դարպասապահ՝ ի դեմս «Ռոմայի» ներկայացուցիչ Ալիսոնի: Բրազիլիայի հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար սահմանված է 4.7 գործակից:

Բուքմեյքերները ֆավորիտների հաշվարկում երկրորդ հորիզոնականում տեսնում են աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Տարիներ շարունակ այս հավաքականը՝ Յոահիմ Լյովի գլխավորությամբ, ցուցադրել է դինամիկ՝ կայուն ֆուտբոլ: Ի տարբերություն Բրազիլիայի՝ Գերմանիայի հավաքականում շատ չեն աստղերը, որոնք կարող են իրենց ետևից տանել խաղընկերներին: Գերմանիայի հավաքականը կարելի է որակել կայացած մի մեխանիզմ, որի բոլոր օղակները բալանսավորված են: Գերմանիայի վերջնական հայտացուցակում տեղ չի գտել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողներից՝ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Լերոյ Սանեն: Այս ֆուտբոլիստն ունի գնդակի հետ վարվելու նախանձելի վարպետություն՝ բարձր արագություն: Կարծում ենք, սակայն, այս ֆուտբոլիստի խաղաոճն ուղղակի չի համապատասխանում Գերմանիայի և մասնավորապես Լյովի ֆուտբոլային փիլիսոփայությանը: Սանեն շարունակ տարվում է անհատական խաղով, ինչը Լյովին, կարծում ենք, այնքան էլ դուր չի գալիս: Որպես նոմինալ հարձակվողներ Գերմանիայում ընդգրկված են Տոմաս Մյուլերը՝ «Բավարիայից», Մարիո Գոմեսը՝ «Շտուտգարտից», և «Լեյպցիգի» 22-ամյա ներկայացուցիչ Տիմո Վերները:

Կիսապաշտպաններից կարելի է առանձնացնել Մեսութ Օզիլին՝ «Արսենալից», Յուլիան Դրաքսլերին՝ ՊՍԺ-ից, Լեոն Գորեցկային՝ «Շալկեից», և վերջապես «Ռեալի» ներկայացուցիչ Տոնի Կրոսին: Նշենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ստացել նաև «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Գերմանացիները որևէ խնդիր չունեն նաև պաշտպանությունում: Գերմանիայի աշխարհի չեմպիոն դառնալու գործակիցը 5.5 է:

Չեմպիոնի կոչման հավակնորդների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի ազգային հավաքականը: Շատ մասնագետների կարծիքով՝ Ֆրանսիայի ազգային թիմը աշխարհի առաջնության իրական ֆավորիտն է: Ինչպես Բրազիլիան, Ֆրանսիան ևս ունի աստղային՝ հզոր կազմ՝ ի դեմս Գրիզմանի, Դեմբելեի, Պոգբայի, Մբապեի: Ի տարբերություն Գերմանիայի և Բրազիլիայի՝ Ֆրանսիան չունի հստակ խաղային ձեռագիր և ոչ միշտ է ցուցադրում կայուն խաղ: Այո, Ֆրանսիան գլխավոր ֆավորիտների շարքում է, բայց, կարծում ենք, Ֆրանսիան աշխարհի առաջնության, այսպես կոչված, «չեմպիոնացու» չէ: Այս հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար սահմանված է 7.5 գործակից:

Բուքմեյքերները նույն գործակիցն են սահմանել նաև Իսպանիայի հավաքականի՝ չեմպիոն դառնալու համար: Այս հավաքականը վերջին օրերին առանձնակի ուշադրության է արժանացել: Պատճառը հավաքականի գլխավոր մարզիչ Հուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունն է: Այս մասնագետը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից թաքուն բանակցել և պայմանագիր էր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, ինչն էլ հեռացման պատճառ հանդիսացավ: Իսպանիան Մունդիալում կգլխավորի Ֆերնանդո Հիերոն: Կարծում ենք՝ տեղի ունեցածը, այնուամենայնիվ, իր ազդեցությունը կունենա հավաքականի խաղի վրա: Իսպանիան ունի բալանսավորված խաղային օղակներ, սակայն առջևի գծում, այնուամենայնիվ, սրության պակաս է նկատվում: Որպես հարձակվողներ հայտավորված են Դիեգո Կոստան՝ «Ատլետիկոյից», Ռոդրիգոն՝ «Վալենսիայից», և Յագո Ասպասը՝ «Սելտայից»: Համեմատաբար թույլ հարձակման գիծը, ինչ խոսք, կկոմպենսացնեն կիսապաշտպանները՝ Ասենսիոյի, Իսկոյի, Ինյեստայի և Դավիթ Սիլվայի գլխավորությամբ: Այս օրերին կարծիքներ են հնչում, որ Իսպանիան հաջողության չի հասնի այն պատճառով, որ հավաքականի կորիզը չեն կազմում «Բարսելոնայի» ներկայացուցիչները: Ավելի ստույգ՝ «Բարսելոնային» հատուկ տիկի-տակա խաղային ոճը Իսպանիայում այլևս այն արդյունավետությունը չունի:

Ֆավորիտների լավագույն հնգյակը եզրափակում է աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը: Մեսսի, Դիբալա, Իգուաին և Ագուերո. այս ֆուտբոլիստներն Արգենտինայի հարձակվողներն են: Ֆանտաստիկ գործիքակազմ, որով կարելի է «քանդել» ցանկացած մրցակցի պաշտպանություն: Հարձակման օղակի համեմատ այնքան էլ չեն տպավորում այս հավաքականի պաշտպանությունն ու կիսապաշպանությունը: Այո, Արգենտինան ունի Օտամենդի, Ռոխո, Դի Մարիայի պես ֆուտբոլիստներ, բայց… Խնդիրներ, կարծում ենք, այնուամենայնիվ կան: Արգենտինայի հաղթանակի գործակիցը 10 է:

Բուքմեյքերները քիչ հավանական են համարում Անգլիայի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հաղթանակի հնարավորությունները: Պորտուգալացիների հաղթանակի համար սահմանված է 23, իսկ Անգլիայի հաղթանակի համար՝ 19 գործակից: Բելգիայի հաղթանակի գործակիցն էլ 12 է:

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների եռյակն այսպիսի տեսք ունի՝ Գերմանիա, Խորվաթիա, Բրազիլիա: Մեր կանխատեսմամբ՝ այս առաջնության գլխավոր հայտնությունը լինելու է Խորվաթիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում