Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ: Այդ մասին հայտնել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Էուխենիո Լոպեսը:
«Դի Մարիայի ծառայություններով են հետաքրքրված բազմաթիվ ակումբներ: Սակայն ես չեմ ցանկանում քննարկել այդ հարցը»,- նշել է գործակալը:
Հիշեցնենք` օրերս հայտարարվել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է, քանի որ միշտ չի ընդգրկվում թիմի հիմնական կազմում: Մինչդեռ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ դի Մարիան կարևորագույն դերակատարություն ունի «Ռեալ»-ում և ակումբը չի հրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից:







































