Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Էլդա Գրինը պատվեր է կատարում (տեսանյութ)

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 2010 թ.-ի հուլիսի 27-ին Տավուշի զորամասերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը։


– Ծովինար, օրերս հոգեբան Էլդա Գրինը համոզմունք հայտնեց, ըստ որի՝ 2010-ի հուլիսի 27-ին Տավուշի զորամասերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել՝ հիմք ընդունելով Արտակ Նազարյանի նամակը, որը հայտնաբերվել է դեպքից 12 օր հետո: Արդյո˚ք ծանոթ եք նամակին և արդյո˚ք Ձեզ զարմացրեց հոգեվերլուծաբանի այս մոտեցումը:


– Նախ երկու ճշտում անեմ. իրականում սա ոչ թե Էլդա Գրինի, այլ նախաքննական մարմնի համոզմունքն էր, որի շրջանակներում Էլդա Գրինը կազմել է փորձագիտական եզրակացություն, և հետո օգտագործելով փորձաքննության համար իրեն տրամադրված նախաքննության նյութերը՝ հրապարակել է տվյալներ, որոնք մեզ հասու չեն: Մեր փաստաբան Մուշեղ Շուշանյանը բազմիցս դիմել է նախաքննական մարմնին՝ խնդրելով մեզ հատկացնել ձեռագիրն անկախ փորձաքննության ենթարկելու համար: Մեզ մերժել են, դիմել ենք առաջին ատյանի դատարան, վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ դատարան: Վճռաբեկը նույնիսկ չվերցրեց քննության: Այս հարցում սահմանադրականությունը նույնպես վիճարկելի է, որովհետև ստացվում է՝տուժող կողմը չի կարողանում լիակատար պաշտպանություն իրականացնել զուտ այն պատճառով, որ մեզ չեն տրամադրում նյութերը: Ինչո˚ւ մեզ չեն տրամադրում ձեռագիրը, իսկ Էլդա Գրինին թույլատրվում է հրապարակել այդ ձեռագիրը և դրա հիման վրա եզրակացություններ անել:


Երկրորդ ճշտումը. սա ոչ թե եղբորս՝ Արտակ Նազարյանի ձեռագիրն է, այլ կեղծ թուղթ է: Ուզում եմ հիշեցնել, որ ըստ նախաքննության նյութերի՝ ձեռագիր գրությունը հայտնաբերվել է բլոկնոտում, որը եղել է նրա գրպանում, և դեպքի վայրից հանցագործներից մեկը՝ կապիտան Հակոբ Մանուկյանը, հանել է նրա գրպանից ու թաքցրել գումարտակում ինչ-որ Մաջարյանի, այնուհետև գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանի միջոցով: Այդ ձեռագիրը հայտնվեց նախաքննության մարմինների մոտ՝ դեպքից 13 օր հետո: Հետաքրքիրն այն է, որ բլոկնոտում առաջին երկու էջն էին թողել, մնացած բոլոր էջերը պատռված էին: Սա նշանակում է, որ մարդիկ 13 օր ուսումնասիրել են ձեռագիրը, պատճենել, գրություն կազմել նմանեցնելով ձեռագիրը, հետո ոչնչացրել են բլոկնոտի մնացած էջերը, որ հանկարծ լույս չսփռվեն զորամասում տեղի ունեցած հանցագործությունները (ես վստահ եմ, որ բլոկնոտը պարունակում էր հանցագործությունների մասին վկայություններ): Ինքնասպանության գրությունը վստահաբար եղբորս ձեռքով չի գրված:


Ինչ վերաբերում է Էլդա Գրինի ասածն անակնկալ էր, թե ոչ. ոչ, անակնկալ չէր: Ցավոք սրտի, ինչպես նախաքննությունը սցենարը գրել է, ըստ դրա էլ կազմել են իրենց եզրակացությունները: Էլդա Գրինը բացառություն չի կազմում: Էլդա Գրինը մյուսներից տարբերվեց նրանով, որ թույլ տվեց մի բան, որը մյուսները թույլ չտվեցին. հրապարակեց նախաքննության նյութեր, մի բան, որ քննիչները մեզ զգուշացնում էին, որ չի կարելի հրապարակել, որ պետության գաղտնիքներ են և այլն:


– Վերջին տարիներին բանակում տեղի ունեցած դեպքերը առավել հաճախ են սկսվել բացահայտվել: Անգամ դեպքերը, որոնք ինքնասպանության անվան տակ էին, շատ հաճախ պարզվում է՝սպանություն են: Արտակ Նազարյանի գործին ինչո˚ւ ճիշտ ուղղությամբ ընթացք չի տրվում: Սա Նազարյանների ընտանիքի դե˚մ ուղղված քայլ է:


– Սա ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դեմ կատարվող քայլ է, բայց ՀՀ քաղաքացիների անունից: Անընդհատ բանակը կոծկում է այսպիսի դեպքերը՝ պատճառաբանելով, որ մենք պետք է մեր «լվացքը չփռենք» թշնամու առաջ, որ մենք պետք է մեր բանակը փայփայենք և այլն: Մարդիկ իրենց երեխաներին ձեզ են տալիս, իսկ դուք դիակներ եք վերադարձնում, ո˚ւր է այդ փայփայանքը: Իմ եղբորը սպանել են ադրբեջանական դիտակետից 30 կմ հեռավորության վրա, և դրանից հետո խոսել «լվացք փռելու» մասին ծիծաղելի է: Բանակում կարծրացած համոզմունք կա, որ չպետք է այդ մասին բարձրաձայնել՝ չհասկանալով, որ պետք է անմիջապես պատժել մարդասպաններին, մեղավորներին և դրանով ցույց տալ մյուսներին, որ չի կարելի սա անել: Իսկ երբ դու կոծկում, ծածկում ես եղելությունը, ստացվում է՝ հանցագործներին հովանավորում ես: (Հիշենք, որ Պաշտպանության նախարարության վարկածն էր ինքնասպանությունը, բայց մեծ աղմուկի պատճառով դարձրին ինքնասպանության դրդել): Այսինքն՝ բանակում չկան մարդասպաններ, պարզապես բանակում կան մարդիկ, ովքեր չեն դիմանում և ինքնասպան են լինում: Կներեք, ձեր բանակի հետ մի բան այն չէ, եթե բոլորը ինքնասպան են լինում, և դուք պետք է խոստովանեք սա մինչև պատերազմը:


– Ծովինար, Արտակ Նազարյանի գործը ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում է, ինչը նշանակում է, որ այն միշտ լինելու է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Արդյոք հնարավո˚ր է միջազգային կառույցների ճնշման ազդեցության տակ այլ ուղղությամբ գործն ընթացք ստանա:


– Իհարկե, եթե չլիներ Պետդեպարտամենտի զեկույցը, Թոմաս Համարբերգի զեկույցը, ընդհանրապես ինքնասպանության վարկածով էլ կվերջանար: Բացի այդ, առաջին օրվանից հասարակական կողմից մեծ ճնշում եղավ, այլապես ինքնասպանության վարկածով էլ կփակեին գործը, բայց իրենք հիմա կարող են ցույց տալ միջազգային կառույցներին, որ տեսեք, կան ձերբակալվածներ, որ վերջերս մեկն էլ ձերբակալվեց, որ առաջընթաց կա գործում, սա ընդամենը իմիտացիա է, և քանի դեռ հանցագործությունը չի վերաորակավորվել սպանության, ես չեմ համարում, որ գործում պրոգրես կա:


– Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը օրերս նշել էր, որ Արտակ Նազարյանի գործով երկու սպայի կանչեցին հարցաքննության, իրենք հետևողական են:


– Ես հավատում եմ, որ իրենք այս գործի վրա մեծ ուշադրություն են դարձնում, այս գործով լրջորեն զբաղվում են, բայց ես չեմ հավատում իրենց անկեղծությանը: Եվ երբ ես կտեսնեմ գործը վերաորակավորված, այն ժամանակ կհավատամ նրանց անկեղծությանը: Իսկ ինչ վերաբերում է երկու սպաների հարցաքննությանը, ապա պետք է նշեմ, որ դեպքից մի քանի օր հետո ձերբակալվել է մեկ սպա և երեք շարքային, և դրանից հետո առաջընթաց չկար մինչև գրեթե երկու ամիս առաջ ձերբակալվեց կողքի դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանը: Մեր կարծիքով, ևս երկու սպա կարևոր վկաներ են, եթե ոչ կասկածյալներ, մեկը Գագիկ Ուդումյանն է, ով Արտակի մահից ժամեր առաջ Արտակին սպառնացել և հայհոյել է հեռախոսով, բայց, չգիտես ինչու, Էլդա Գրինը գտնում է, որ նրա և Արտակի մահվան միջև չկա պատճառահետևանքային կապ: Մյուս կարևոր սպան Արտակի գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանն է, որը հենց սկզբից իրեն շատ կասկածելի է պահել, շատ արհամարհական եղբորս հիշատակի հանդեպ, և մենք հենց սկզբից կասկածի տակ ենք առել նրա մասնակցությունը: Սակայն նրան աշխատանքից հանելուց հետո նա ամբողջովին ազատվեց պատասխանատվությունից: Եվ չգիտես ինչու, Էլդա Գրինը հիմնվում է Միշա Գաբրիելյանի տված բնութագրի վրա:


– Այսօր կարո˚ղ ենք փաստել, որ Էլդա Գրինը իսկապես պատվեր է կատարում:


– Այո, պատվեր է կատարում, ես չեմ տեսնում Էլդա Գրինի անկախ մտածողությունը՝ իր փորձագիտական եզարակցությունը պարզունակ է, կարելի է ասել՝ նախքաննական վարկածի համառոտագիր է:


 


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում