Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Նիկոլ Փաշինյան. վճռական մենակը

Որտե՞ղ են թավշյալ հեղափոխության հակառակորդները, որտե՞ղ փնտրել հակահեղափոխականներին, արդյոք նրանք միայն ռևանշիզմի ձգտող խմբերում են, ինչպես թվում է առաջին հայացքից, արդյո՞ք հեղափոխությունն այնքան կեսնունակ ու դեռ այնքան ամուր է, որ ունակ է հակադրվելու հակաբռնկումներին։ Այս հարցերը թեև կային հեղափոխության հաջորդող օրերին նաև, բայց շատ ավելի ակտուալ են դարձել վերջին իրադարձությունների համատեքստում։ Երկու օր առաջ կառավարությունում սուր բանավեճ արձանագրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի հետ կապված, հակադրվեց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, չհակադրվեց, բայց կառավարությունից տարբերվող դիրքորոշում հայտնեց «Լուսավոր Հայաստան»-ի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը երեկ արդեն հրաժարականի դիմում ներկայացրեց ոչ միայն նախարարի պաշտոնից, այլ նաև հարազատ կուսակցությունից դուրս գալու մասին։

Երեկ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հասցեին բավական բուռն քննադատությամբ հանդես եկան կառավարությանը մաս կազմող մյուս ուժի՝ ԲՀԿ-ի անդամները՝ կապված կառավարության ներկայացրած Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների հետ։ Երեկվանից բոլորը խոսում են կառավարության կազմի ճաքերի, ներքին անհամաձայնության, պառակտման մասին։ Խոսում են հիմնականում հեղափոխության ու կառավարության ջատագովները։ Մյուսները՝ Հանրապետականներն ու հակահեղափոխության մյուս պոտենցիալ օջախների ներկայացուցիչները լռում են։ Լռում են ոչ թե համեստորեն ու ասելիք չունենալու պատճառով, այլ որովհետև տվյալ պարագայում լռությունը, ինչպես որ կառավարության ներքին տարաձայնությունները, աշխատում են իրենց օգտին։ Լռում են, որովհետև իրենց փոխարեն հեղափոխության դեմ պայքարում են հեղափոխականները։

Համենայնդեպս, այդպիսին է տպավարությունը։ Ու տպավարությունը նաև այն է, որ ընդամենը երկու օրերի ընթացքում քաղաքական դաշտի մասնակիցների մեծ մասի համար նպատակ է դարձել կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելը, շաբաթներ առաջ նրան դիֆերամբներ ձոնողների շրջանում այսօր մրցակցություն է ծավալվել նրան քննադատելու հարցում։

Թավշյա հեղափոխությանը ու նոր կառավարության ձևավորմանը հաջորդող օրերին մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում տեղի ունեցան բողքի բազմաթիվ ակցիաներ ամենատարբեր հարցերի շուրջ, որոնք գրեթե բոլոր կողմերից որակվեցին որպես հեղափոխության դեմ ուղղված սաբոտաժ։

Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ ստիպված եղավ դիմել կոչերով՝ դադարեցնելու այդ բողոքի ակցիաները և կառավարությանը սոբտաժի չենթարկելու խնդրանքով։ Բողոքի ակցիաները, որոնք ոչ այլ ինչ էին, քան արտաքին, երբեմն ուղղորդվող սաբոտաժի դրսևորում, հաշված օրերի ընթացքում դադարեցին։ Ու դրան հակադարձ համեմատական տեմպերով, կարծես, սկսվեց ներքին սաբոտաժը։ Հեղափոխությունը ներսից թուլացնելու նպատակով սաբոտաժը, որի գագաթնակետերը դարձան կառավարության վերջին զարգացումները։

Ո՞ւմ դեմ են դրանք ուղղված, ո՞ւմ շահերին են ծառայում այդ գործողությունները՝ թեկուզ անուղղակիորեն։ Սրանք ևս հարցեր են, որոնց պատասխանները, մեղմ ասած, միանշանակ չեն։

Շատ են հնչել գնահատականներ, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունն ընդամենը հեղափոխության առաջին արարն էր, որ հեղափոխությունը դեռ տակավին չի ավարտվել ու որ այն պետք է շարունակվի իրապես Նոր Հայաստան կառուցվելու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ հեղափոխությունը փոխարինվել է քաղաքականությամբ, մաքուր քաղաքականությամբ, բայց կեղտոտ դրսևորումներով։ Ու տեսնում ենք նաև, որ հեղափոխությանը տարբեր պահերի միացած ուժերն այլևս առաջնորդվում են ոչ թե Նոր Հայաստան կերտելու մղումով, ինչպես հայտարարում էին իրենց միացումի օրերին, այլ իշխանության ձևավորման գործընթացում հնարավորինս մեծ կտոր պոկելու նեղ քաղաքական շահով։ Դա, կրկնում ենք, արդեն ու այլևս հեղափոխություն չէ, դա մանր քաղաքականություն է, որն իր էությամբ ու ֆունկցիայով հակահեղափոխություն է։ Առանց հակահեղափոխականների, նոմինալ հակահեղափոխականների անմիջական մասնակցության։ Ու այս հեղափոխությանը միացածների իրականացրած ներքին հակահեղափոխության ամեն օրն ավելացնում է իրական հակահեղափոխականների, հանրապետականների ու մյուսների դիվիդենտները։

Ու այստեղ կրկին առաջանում է հարցը՝ լուծելով նեղ քաղաքական խնդիրներ, որոնց հիմնավորումները, ի դեպ, շատ համոզիչ են ու սկզբունքային, կամ այդպես ներկայացվում են, ահա լուծելով այդպիսի խնդիրներ, ո՞ւմ շահերն են սպասարկում գիտակցված կամ ակամա հակահեղափոխականները։ Նոր իշխանության, Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրած բազմաթիվ քայլեր՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև կադրային տարաբնույթ, երբեմն անհասկանալի նշանակումներ, իհարկե քննարկելի են ու հաճախ նաև քննադատելի։ Բայց չափազանց կարևոր է, թե ինչ մղումներով են այդ հարցերը քննարկվում ու քննադատվում։ Եթե մղումը հեղափոխությանն աջակացելն ու սխալներից զերծ պահելն է, ապա հաճախ նման քննարկումները նույնիսկ օգտակար են կառավարության համար։ Բայց եթե մղումը կառավարության, Նիկոլ Փաշինյանի ամեն մի քայլում «կեղտ փնտրելն» է, ապա նշանակում է, որ մենք արդեն գործ ունենք ներքին հակահեղափոխության հետ, որն իր նշանակությամբ ու բնույթով շատ ավելի վտանգավոր է, քան արտաքին սաբոտաժն ու չթաքցվող ռևանշիզմի նկրտումներով հակահեղափոխականությունը։

Առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, ու հասկանալի է՝ քաղաքական ուժերն արդեն գործում են նախընտրական ռեժիմով։ Այդ ռեժիմում կարծես գլխավոր թիրախ է դառնում Նիկոլ Փաշինյանը, որի դեմ այսօր երևացող ու թաքնված պայքար է ընթանում բոլոր նրանց կողմից, ովքեր մեկ ամիս առաջ հերթ էին կանգնում հեղափոխությանը միանալու մասին իրենց պաթետիկ տեքստերը րոպե առաջ հրապարակելու համար։

Հայտնի է՝ հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին։ Հայաստանում նկատվում է այլ միտում՝ հեղափոխությունից օգտվածները փորձում են խժռել հեղափոխության առաջնորդին։ Հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս անց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում