Սիրիայի սահմաններից դուրս երկրի քիմիական սպառազինությունների ոչնչացման ծրագիրը կհրապարակվի դեկտեմբերի 17-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Ներկայումս քննարկվում են մի քանի գործնական պահեր և մշակվում վերջնական մանրամասները»,- նշել է նա:
Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության կողմից՝ ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցությամբ:










































