«ՀԺ»-ն գրում է. «Նախօրեին գրել էինք, որ ոստիկանությունը 30 օր ժամանակ էր խնդրել պարզելու՝ ակտիվիստ կնոջ պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվե՞լ են, թե՞ ոչ։ Երեկ, սակայն, ոստիկանությունը անակնկալ կերպով պատասխանեց մեր գրավոր հարցմանը։ Պատասխանից պարզ է դառնում, որ նշված ոստիկանին հայտարարվել է նկատողություն և նրա լիազորությունները վերականգնվել են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































