Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համանախագահների երևանյան ուղերձը Բաքվին

Երեկ երեկոյան Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս այցը տարածաշրջանային չէ, և միջնորդների առաքելությունը, կարելի է ասել, ճանաչողական է. նրանք Երևան են ժամանել Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

Այնուամենայնիվ, համանախագահների այցը Հայաստան տեղի է ունենում բավականին հետաքրքիր համատեքստում, որը սկզբունքորեն կարող է ազդել կարգավորման գործընթացի, տարածաշրջանային ստատուս քվոյի վրա: Ինչքան էլ թավշյա հեղափոխությունը չի ենթադրում կտրուկ շրջադարձեր արտաքին քաղաքականության մեջ և մասնավորապես՝ ԼՂ խնդրում, համանախագահները գործ ունեն որակապես նոր Հայաստանի հետ, որի իշխանություններն ունեն լեգիտիմության մեծ պաշար, ինչը նրանց թույլ է տալիս ավելի սկզբունքային և հետևողական լինել բանակցային գործընթացում: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին ծրագրային հայտարարությունն ըստ էության վերաբերում էր ԼՂ հարցին և առնչվում էր բանակցային գործընթացում Արցախի մասնակցության վերականգնմանը:

Իհարկե, դատելով կառավարության տարածած լրատվությունից՝ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հանդիպման ժամանակ բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության հարց չի քննարկվել, կամ եթե անգամ այդ թեման շոշափվել է, ապա ընդհանուր համատեքստում: Սա ինքնին հուշում է, որ բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնման հարցը պաշտոնական Երևանի համար ոչ թե բանակցությունները վերսկսելու նախապայման է, այլ ընդամենը գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու միջոց: Նիկոլ Փաշինյանն ըստ էության չի հրաժարվում բանակցել Իլհամ Ալիևի հետ և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման պատրաստ է ցանկացած պարագայում: Փաշինյանն ասում է, որ նա չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ ԼՂՀ հասարակության մանդատն ունի միայն նրա կողմից ձևավորված իշխանությունը:

Մյուս կողմից՝ վերջին օրերին ավելի ակտուալ է դարձել ոչ թե բանակցությունների ձևաչափը կամ բովանդակությունը, այլ զինադադարի պահպանման հրամայականը: Ադրբեջանը ցուցադրաբար պատրաստվում է պատերազմի՝ տիրաժավորելով նոր սպառազինությունների ձեռք բերման փաստը, սադրանքներ հրահրելով առաջնագծի ղարաբաղյան, ինչպես նաև նախիջևանյան հատվածում: Համանախագահների հայաստանյան այցին նախորդել են ադրբեջանական դիպուկահարների կրակոցները, ինչի հետևանքով մեր զինված ուժերի զինծառայողներից մեկը զոհվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել:

Այսօր Նիկոլ Փաշինյանն ու համանախագահները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Սա միջնորդ եռյակի երևանյան այսօրվա այցի ամենակարևոր քաղաքական արձանագրումն է, որը մի կողմից՝ բացահայտում է Հայաստանի նոր իշխանության և համանախագահության ընթացիկ օրակարգի և առաջնահերթությունների ներդաշնակությունը, մյուս կողմից՝ Մինսկի խմբի հստակ ուղերձն է Բաքվին, որ բանակցային արդյունավետ գործընթաց հնարավոր է վերսկսել վստահության միջավայրի, մեխանիզմների ներդրումից հետո:

Այլ խոսքով՝ Երևանն ու միջնորդները փորձում են միջազգային երաշխիքներով ամրապնդել տարածաշրջանային այսօրվա ստատուս քվոն, իրողությունները, ինչին համառորեն հակադրվում է Բաքուն՝ սպառնալով ստատուս քվոն փոխել ռազմական ճանապարհով:

Այնուամենայնիվ, Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը հայտնվել է փակուղում, որովհետև համանախագահության կոնսոլիդացված դիրքորոշումը կարծես թե Ադրբեջանին միայնակ է թողնում պատերազմ վերսկսելու իր մտադրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում