Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գլխավոր դատախազը կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ համոզիչ հայտարարի, որ ծառայելու է արդարադատությանը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է նաև դատաիրավական ոլորտ։ Այս ճանապարհին առաջին քայլն արեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, այնուհետև ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, իսկ հաջորդ օրը Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց։ Ըստ էության, որպեսզի փոփոխություններն ամբողջական դառնան, մնացել է ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը։ Արթուր Դավթյանը, սակայն, արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ընտրվել է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով։ Իր պաշտոնն ապաքաղաքական է, և որևէ խոչընդոտ չի տեսնում իր հետագա պաշտոնավարման մեջ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գլխավոր դատախազի հրաժարականը, փոփոխությունն անհրաժեշտություն է համարում, քանի որ այլևս հնարավոր չէ հին մեթոդներով աշխատել նոր համակարգում։ «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում գլխավոր դատախազը կկողմնորոշվի՝ ինչպես վարվել։ Եթե օրենսդրորեն ներկա պահին նրա հեռացումը հնարավոր չէ, ապա չի կարող շարունակաբար նա լարված վիճակում նստել և սպասել, թե ինչպես են անում, որ ինքը հեռանա։ Ես կարծում եմ, որ նա իր մեջ ունի այդքան ուժ, որ հեռանա»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե ամեն դեպքում Արթուր Դավթյանը չի ցանկանում հեռանալ, ապա պետք է այլ հայտարարություններ անի։ Մասնավորապես ասի, որ ծառայելու է արդարադատությանը, որ այլևս երբեք Հայաստանում չեն լինելու քաղբանտարկյալներ։

«Եվ այս հայտարարությունները նա պետք է անի շատ համոզիչ, քանի որ եթե չի ցանկանում գնալ, ապա վերափոխված, նոր Հայաստանում նա չի կարող աշխատել իր հին գործելաոճով՝ մանավանդ, որ այլևս նրան ցուցումներ տվող չկան։ Մի բան հստակ է. հեռացումը չպետք է ինքնանպատակ լինի՝ մանավանդ, որ մենք հիմա տեսնում ենք, որ արդեն խափանման միջոցների փոփոխության միջնորդություններ են ներկայացվում, բավարարվում են դրանք, և դատախազության կողմից առարկութուններ չեն հնչում։ Սա Հայաստանում աննախադեպ բան է. նախկինում երբեք նման բան չի եղել։ Կրկնում եմ՝ գլխավոր դատախազը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հայտարարի, որ մնում է ծառայելու արդարադատությանը»,- ասաց տիկին Ալեքսանյանը։

Վերջինիս խոսքով՝ Աղվան Հովսեփյանի հեռանալը, ՀՔԾ պետի հեռանալը պետք է ազդակ լինեն բոլորին։ Նրանք տարիներ շարունակ խոչընդոտել են նախաքննությանը, թույլ չեն տվել գործերը բացահայտվեն, արդարադատություն իրականացվի։ Աղմկահարույց գործերով երբեք բացահայտում և արդարադատություն չի եղել։

«Նա հիմա հայտարարում է, որ գնում է ստեղծագործելու, բայց նա տարիներ շարունակ «ստեղծագործել» է հենց դատաիրավական համակարգոմ։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում արդարադատություն կիրականացվի, որին ես մեծապես կաջակցեմ։ Մարդիկ մեծ ցանկություն ունեն ապրելու մի երկրում, որտեղ աղվանհովսեփյանները տեղ չունեն, ու այդ երկրում արդարադատություն է»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ գլխավոր դատախազի հրաժարականը սահմանված է բացառապես օրենքով։ Դրա համար անհրաժեշտ հիմքերը թվարկված են օրենքով։ «Եթե առկա լինեն այդպիսի հիմքեր, և հնարավոր լինի հիմնավորել դրանք, նոր հնարավոր է ԱԺ-ի 3/5-ի կողմից հասնել դատախազի հրաժարականին կամ ազատմանը։ Իսկ հիմա, եթե հիմքեր չկան, աբսուրդ է։ ՔԿ և ՀՔԾ պետերի նշանակումները վարչապետի նշանակման շրջանակում են, դրա համար էլ հորդորեց՝ հրաժարական տվեցին, և նորերին նշանակեց։ Իսկ Գլխավոր դատախազի դեպքում պահանջով չի լինի։ Հիմքեր են պետք»,- ասաց Այվազյանը։

Նշենք, որ Դատախազության մասին օրենքը հստակ սահմանում է, որ գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը,

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը,

4) նրա մահը,

5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը,

6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը,

7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:

3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝

1) հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով,

2) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը,

3) իր լիազորություններն իրականացնելիս կոպիտ կամ պարբերաբար խախտել է օրենքը,

4) կատարել է «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ հանգեցրել դատախազին ոչ վայել վարքագծի դրսևորման,

5) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

Նշենք, որ, համենայնդեպս այս պահի դրությամբ, այս հիմքերից դեռ որևէ մեկը չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում