Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ-վրացական հրաբուխ թույլ չտալու համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը հերթական անգամ ցույց տվեց, որ հայ-վրացական հարաբերությունը գտնվում է բավական խորքային ճգնաժամի մեջ, և որ բարեկամության մասին անվերջ հավաստիացումների տակ են մնում բազմաթիվ մշակութային, հոգևոր, քաղաքական և տնտեսական խնդիրներ:

Կարծես թե ակնհայտ է, որ կա հայ-վրացական հարաբերության համալիր վերանայման անհրաժեշտություն, ինչը կարող է, իհարկե, չբերել խնդիրների արագ լուծման, բայց գոնե կարգելակի դրանց արագընթաց խորացման գործընթացը: Այլապես, այդ խնդիրները ծածկելով բարեկամության անվերջ հավաստիացումներով` Հայաստանն ու Վրաստանը պարզապես հրաբխային զանգված են առաջացնում իրենց տակ, որը կարող է մի օր կամ ինքն իրեն ժայթքել կամ էլ ժայթքել որևէ «երրորդ ուժի» մի թեթև կայծից անգամ: Մինչդեռ հրդեհի բաժին դառնալու են Հայաստանն ու Վրաստանը:

Հայաստանի իշխանությունը գուցե մտածում է, որ ավելի լավ է Վրաստանի հետ լինեն բարեկամության հավաստիացումներ, խորքային խնդիրները ննջեն, միայն թե տրանսպորտային միջանցքը գործի բնականոն հունով: Վրաստանի իշխանությունն էլ հավանաբար համարում է, որ խնդիրներն իրենը չեն, այլ Հայաստանինը, ու Հայաստանը պետք է գոհ լինի, որ Վրաստանն, օգտվելով իր աշխարհագրական դիրքից, Հայաստանին ավելի շատ չի նեղում: Մոտավորապես երևի թե այսպիսի ընկալումներ են իշխում Հայաստանի և Վրաստանի իշխող շրջանակների մոտ: Սակայն սխալվում են երկուսն էլ, քանի որ թե՛ այդ վիճակը, թե՛ դրա հետևանքով խնդիրների հետագա խորացումը կարող են հանգեցնել անխուսափելի ճգնաժամի, որից դուրս գալն արդեն կլինի անհնար: Հայաստանն ու Վրաստանը պետք է սեղանին դնեն խնդիրների ամբողջ սպեկտրը և միանգամայն բաց, պատրաստակամ ու հանգիստ քննարկում ծավալեն դրա շուրջ` հավելյալ ստվերային միջամտությունները կանխելու համար: Այդ բաց քննարկումները հնարավորություն կտան նաև կանխել առկա խնդիրների հետագա խորացումը, դրանց դեստրուկտիվ բնույթ ստանալը կամ այդ բնույթի հետագա դեգրադացիան:

Գուցե մի փոքր տարօրինակ հնչի, բայց այսօր, ըստ էության, կարգավորման պակաս կարևոր խնդիր չէ հենց հայ-վրացական հարաբերությունը, քան, օրինակ, հայ-թուրքականը: Անշուշտ, այդ համատեքստում պետք է, թերևս, բացառվի ասենք` Ջավախքի հարցում որևէ սեպարատ հավակնության դրսևորումը: Դա կլինի իրավիճակի անհարկի սրում, որը բացի կոնկրետ դեպքում Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի դիրքերը թուլացնելուց, ընդ որում` ոչ միայն Վրաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի առումով, որևէ այլ էֆեկտ չի ունենա: Ջավախքի հարցում Հայաստանը, թերևս, ունի մի կարևոր դերակատարում` նախ ջավախահայությանը զերծ պահել, այսպես ասած, «արտաքին օգնության» պատրանքներից և բացատրել, որ խնդիրը պետք է լուծվի Վրաստանի իշխանության հետ գործակցությամբ, այլապես փակուղին անխուսափելի է: Պարզապես պետք է ջավախահայությունը թե՛ հոգեբանորեն, թե՛ ինտելեկտուալ մակարդակով պատրաստ լինի այդ գործակցությանը: Հայաստանը կարող է այդ հարցում ունենալ լուրջ դերակատարություն:

Կարևոր խնդիր է նաև, որ Վրաստանն ու Հայաստանը կարողանան միմյանց հետ խոսել իրենց խնդիրների մասին` առանց հաշվի առնելու իրենց այլ գործընկերների խնդիրները: Օրինակ` Հայաստանը չպետք է մտածի Ռուսաստանի շահի մասին, Վրաստանը չպետք է մտածի արևմտյան շահերի մասին: Սա, իհարկե, գործընկերներին անտեսելու կոչ չէ, պարզապես սեփական հարաբերությունները ընդամենը փոխադարձ շահի պրիզմայով դիտարկելու անհրաժեշտություն: Հակառակ պարագայում, մենք կարող ենք ունենալ այն, ինչ ունեցանք հայ-թուրքական գործընթացում, երբ Հայաստանն ու Թուրքիան նստեցին բանակցության սեղանին, սակայն իրար նայելով, իբր իրար հետ խոսելով` նրանք իրականում բոլորովին այլ բաների մասին, լրիվ այլ սուբյեկտների հետ էին խոսում, պայմանավորվում, համաձայնում կամ չհամաձայնում: Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերության պարագայում այդ հանգամանքը ևս կա, պարզապես այն շատ ցցուն դրսևորում չունի, քանի որ նաև կոնկրետ ֆորմատով և ժամանակահատվածում բանակցային պրոցես չկա, և երբ լինի, ապա անմիջապես ի հայտ կգան այն հավելյալ շահերը, որոնք Հայաստանին ու Վրաստանին, ըստ էության, խանգարում են իրական հարևանություն անել և դուրս գալ կենացային մակարդակից:

Ընդհանրապես, այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանն իր որևէ հարևանի հետ կարծես թե չունի ինքնաբավության «հսկիչ փաթեթ» պարունակող հարաբերություն: Թվում է, թե դա փոքր երկրի ճակատագիրն է, իրականում դա թույլ երկրի ճակատագիրն է, երբ տվյալ երկրի իշխանությունը իր երկրի ներսում, իր հասարակության հետ հարաբերությունում չունի «հսկիչ փաթեթ», այսինքն` ընտրական քվեի մեծամասնություն` լեգիտիմություն: Ուզենք, թե չուզենք, մեր արտաքին ցանկացած հարաբերություն ածանցվում է դրանից, ինչ երկրի հետ էլ այն լինի: Անկասկած այստեղ ազդեցություն ունի նաև Վրաստանի աշխարհագրական դիրքը, Հայաստանի տրանսպորտային միակ կիրառական կապ ապահովողի դերը, որը Վրաստանն անկասկած հմտորեն փորձում է խաղարկել` Հայաստանին պահելով բավական անվտանգ չափի մեջ: Սակայն միջազգային դիվանագիտության պրակտիկայում ամեն ինչ, ըստ էության, հիմնված է փաստարկների համակարգի վրա: Ինչքանով են թույլ կամ ուժեղ քո փաստարկները, այդքանով էլ ձևավորվում են քո դիրքի ուժեղ և թույլ կողմերը: Իսկ այդ փաստարկներն էլ ձևավորվում են հենց պետության ներքին կառուցվածքով, ներքին հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգով թույլ կամ ուժեղ լինելով: Իսկ այդ հարցում մեկնաբանությունները թերևս ավելորդ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում