Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Մինչև չվերանայվեն ռազմավարական սխալները

Ինչի՞ կարող է հանգեցնել Հայաստանում Վրաստանի եկեղեցու թեմի ստեղծումը: Այդ հարցը, թերևս, պետք է դառնա հայկական քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, և ներկայումս երևի թե փորձագիտական քննարկումներն ու բանավեճերը արդեն իսկ պետք է մեկնարկեն` պարզելու համար, թե արդյո՞ք Հայաստանը Վրաստանի հետ գալով այդպիսի համաձայնության` ճակատագրական սխալ թույլ չի տա ռազմավարական իմաստով:

Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրացական այցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ փաստացի համաձայնության են գալիս եկեղեցիների իրավական կարգավիճակների «փոխանակման» հարցում` Վրաստանը Հայաստանում է ստանում եկեղեցիներ և թեմ` Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ Հայ Առաքելական եկեղեցին էլ Վրաստանում է ստանում կարգավիճակ և եկեղեցիներ: Առաջին հայացքից թվում է, որ 50/50 գործարք է, ինչից պետք է գոհ լինի երկու կողմն էլ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում վրացական համայնք ըստ էության գոյություն չունի, և վրացիները ստանալու են ընդամենը այն քաղկեդոնական ժառանգությունը, որը հայկական է իրականում, պարզապես առաքելական չէ և այդպիսով դուրս է մնացել ուշադրությունից: Այսինքն` մենք Վրաստանում վերցնում ենք մերը, բայց վրացիներին էլ Հայաստանում ենք մերը տալիս, ոչ թե իրենք իրենցն են վերցնում: Եվ սա փաստացի ևս մի ռազմավարական սխալի հետևանք է:

Մեր ազգային ինքնության անբեկանելի նշաձող սահմանելով Հայ Առաքելական եկեղեցին` մենք փաստացի զրկել ենք մեզ քաղկեդոնական հայկական եկեղեցային ժառանգությունը տնօրինելու հնարավորությունից, իրավունքից: Ներկայումս փաստացի ևս մի ռազմավարական սխալ է թույլ տրվում, երբ այդ հարցը լուծելու կամ համաձայնեցնելու, բանակցելու կամ չգիտես ինչ գործառույթը վերապահվում է Հայ Առաքելական եկեղեցուն: Դա պետք է անի պետությունը, պետք է արվի պետական մակարդակով: Դա այն հարցն է, որ եկեղեցին ի զորու չէ լուծել առանց պետության: Եվ այդ իմաստով բավական խոսուն էր այն, որ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին այդ հարցում անմիջականորեն կանգնեց վրաց Պատրիարքի կողքին և նույնիսկ ստանձնեց եկեղեցիների կարգավիճակների «փոխանակման» մասին առաջինը հայտարարողի դերը` այդպիսով ցույց տալով հայկական կողմին, որ Վրաստանի համար դա նախևառաջ պետական հարց է, նոր հետո եկեղեցական և պատմամշակութային:

Ինչպիսի՞ հարց է սա Հայաստանի համար: Ընդամենը Հայ Առաքելական եկեղեցու հերթական հավակնությո՞ւն, որին կարելի է հանգիստ զոհել Հայաստանի հյուսիսի մի քանի քաղկեդոնական եկեղեցիներ ու մի կարգավիճակ տալ վրացական եկեղեցուն` մտածելով, թե վրացիներ հո չկան, որ վախենանք ինչ-որ էքսպանսիաներից, թե՞ պետական ռազմավարական կարևոր խնդիր: Հայաստանը շտապ պետք է տա այդ հարցի պատասխանը, ու հասարակությունը դա պետք է պահանջի պետությունից: Եվ դրա համար հարկ է, որ տեղի ունեցածի վերաբերյալ սկսեն հանրային քննարկումներ, բանավեճեր: Այդ հարցն ունի հանգամանալից և մանրամասն ուսումնասիրության կարիք, և քանի դեռ գործընթացը չի մտել իրավաբանական ձևակերպումների փուլ, հարկ է ստանալ հասարակական-քաղաքական ձևակերպված տեսակետ` ընդունե՞լ, թե՞ մերժել Վրաստանում «ցանածը»: Թեև, Վրաստանում իրականում «հնձվում» է այն, ինչ անխոհեմաբար «ցանվել» է դարերի ընթացքում, երբ ազգային-պետական շահը նույնականացվել է եկեղեցական շահի հետ, երբ Առաքելական եկեղեցին է դարձել ինքնության կնիք` դուրս թողնելով բոլոր նրանց, ովքեր չեն ցանկացել տեղավորվել այդ կառույցի ներքո:

Դիտարկումս, անշուշտ, բավական սիրողական մակարդակի է, քանի որ հարցը բավականաչափ խորն է և ունի մասնագիտական լրջագույն դիտարկումների անհրաժեշտություն: Բայց ակնհայտ է, որ մենք կարծես թե բախվում ենք այդ խորքային խնդրի բավական լուրջ և պետության ռազմավարական շահը շոշափող խնդրի հետ: Դա պետք է առիթ լինի, որ այն, ի վերջո, ենթարկվի մասնագիտական դիտարկման: Ժամանակակից աշխարհում մենք մրցունակ կարող ենք լինել այն դեպքում միայն, եթե կարողանանք վերանայել մեր պատմության ընթացքում թույլ տված ռազմավարական սխալները: Ի վերջո, միայն մրցունակ և ուժեղ պետության դեպքում կարող է ուժեղ լինել, օրինակ, նույն Հայ Առաքելական եկեղեցին: Ի վերջո, անհրաժեշտ է, որ վերանայվի եկեղեցուց պետություն մոդելը, և մենք հասկանանք, որ մեր բոլոր ազգային կառույցների, հաստատությունների, այդ թվում` և եկեղեցու ամրության գրավականը պետության ամրությունն է, ամուր, մրցունակ, հզոր պետությունը, ոչ թե պետության ամրության գրավականն է ուժեղ և հզոր եկեղեցին: Ռազմավարական վերանայումները Հայաստանի համար ներկայումս հանդիսանում են պետական ռազմավարության կարևորագույն խնդիր, որի լուծմանը պետք է ներգրավվի հասարակության մտածող հատվածը, ինտելեկտուալ շերտը, իսկ պետության դերը պետք է լինի այդ ամենի համար ազատ քննարկումների միջավայր ձևավորելը: Այդ քննարկումներից պետք չէ վախենալ: 21-րդ դարում պետք է վախենալ անազատ ու կարծրացած, կրեատիվությունից զուրկ և պատմական կաղապարների ու կլիշեների մեջ պարփակված մտքից ու դրա թելադրած գործողություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում