ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման և «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները մարտի են բռնվել Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող Աֆղանստանի տարածքում։ Այս մասին հաղորդում է աֆղանական ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի քարտուղարը։
Մեկ օրում թալիբները 5 մարդ են կորցրել, ԴԱԻՇ-ը՝ երեք։
Ավելի վաղ «Թալիբանը»՝ Աֆղանստանի կառավարությունից հետո, իսլամական Ուրազ-բայրամ տոնի կապակցությամբ հրադադարի մասին է հայտարարել։