Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը այլևս քաղաքականապես մահացած են

«Արցախում տեղի ունեցողը կարևոր գործընթաց է, որն ունի և՛ ներքաղաքական, և՛ մի քանի պատճառներով նաև արտաքին քաղաքական նշանակություն, որը նաև Հայաստանին է վերաբերում: Ղարաբաղի ժողովուրդը նույնպես ձեռք է բերում սուվերենություն, իսկ դա նշանակում է, որ հանրությունը ձևավորում է իշխանություն և ինքն է որոշում իր ճակատագիրը: Այսինքն՝ հանրությունը դառնում է քաղաքական գործոն»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վերջին 20 տարիներին Արցախի ժողովուրդը դարձել է գործոն, և դա հիմնարար նշանակություն ունի նաև արտաքին քաղաքականության առումով՝ դրական իմաստով: «Հանրությունը մտել է քաղաքակնություն և իր կամքն է թելադրում, ձևավորվում են արժեքային համակարգեր: Արցախն արդեն ակնհայտորեն ավելի առաջավոր է, քան Ադրբեջանը, և Ադրբեջանի հասարակության մեջ ձևավորվում է ոչ լիարժեքության զգացում: Արտաքին քաղաքականության երկրորդ գործոնն այն է, որ Արցախում՝ այդ ռազմականացված տարածքում ավելի ժողովրդավարական իշխանություն է ձևավորվում, որտեղ հասարակությունը իր կամքն է թելադրում, և այդ ժողովրդին հետադիմական Ադրբեջանի կազմում տեսնելն արդեն վիրավորանք է ժողովրդավար հասարակությունների համար»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նվազում են այն կասկածները, թե հակահեղափոխությունը կարող է գործի դնել իր գործիքները և ռևանշի շանս ստանալ, Ս. Դանիելյանը նշեց. «Մենք չպետք է վախենանք հակահեղափոխությունից, որովհետև Հանրապետական կուսակցություն այլևս չկա, և՛ ՀՀԿ-ն, և՛ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը այլևս քաղքականապես մահացած են: Այդ կուսակցությունն այլևս չի կարող վերականգնվել… ՀՀԿ-ն իշխանական, տնտեսական, բյուրոկրատական մեքենան էր, իշխանությունը կորցնելուց հետո նա այլևս վերականգնելու ենթակա չէ:

Մտահոգությունս հետևյալն է՝ կա վտանգ, որ քաղաքական դաշտում մի նոր ՀՀՇ կստեղծվի՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», իշխանությունը վերցնելուց հետո արդեն հերթեր են գոյացել, և ստիպված ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է, այսինքն՝ պատեհապաշտների զանգվածը մտնում է հաջորդ իշխանական կուսակցություն, և վտանգ կա, որ քաղաքական դաշտը չի ձևավորվի: Վախենում եմ, որ երկրորդ ժողովրդավարական բևեռը չստեղծվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում