Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

ԵՄ-ն կարող է դառնալ առաջնային խաղաղապահների առաքելության գործընթացում

Օրերս Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած ուշագրավ լսումներին, որոնք նվիրված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հետաքրքրական ելույթներ, մասնակցում էր նաև Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը:

«Առաջին լրատվական»-ը երեկ Եվգենի Կիրիլովի հետ զրույցում փորձեց իմանալ նրա տպավորությունը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի առնչությամբ: «Կարգավորման գործընթացի ներկա փուլը բեկումնային է: Նախօրեի լսումների ընթացքում պարզ դարձավ, որ գործընթացում անհրաժեշտ է հաջողության հասնել որքան հնարավոր է շուտ: Ամեն տարի շփման գծում երկու կողմերից շատ մարդիկ են զոհվում: Ստատուս քվոն անընդունելի է և այլևս չի կարող շարունակվել, քանի որ անընդհատ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Հակամարտության խաղաղ լուծումը էական է ոչ միայն երկու կողմերի կայուն տնտեսական զարգացման համար, այլև ԵՄ Հարևանության երկրների կայունության համար: Ուստի երկու կողմերն էլ պետք է քաղաքական կամք դրսևորեն, կառուցողական երկխոսություն ծավալեն և հասնեն երկկողմանի ընդունելի որոշման` փոխզիջումների միջոցով»,- նկատեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Եվգենի Կիրիլովին հարցրեցինք, թե արդյո՞ք հունիսի վերջին Կազանում նախատեսված Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպմանը կողմերը համաձայնության կգան հիմնարար սկզբունքների շուրջ և փաստաթուղթ կստորագրեն, նրանք պատրա՞ստ են համաձայնության: Նա առավել կարևորեց բուն հանդիպմանը նախապատրաստվելը և հավելեց. «Այն պետք է որ բավական բարդ լինի: Արդեն համաձայնեցված հիմնարար սկզբունքների հիման վրա հաջորդ փուլում պետք է հստակեցվեն մանրուքները: Ինչպես ասացի, ամենակարևորը երկու կողմերի քաղաքական կամքն է` հաշտության հասնելու և անհրաժեշտ ճկունություն ու քաջություն ցուցաբերելու համար, որպեսզի հնարավոր լինի առաջ ընթանալ: Երկու երկրների քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հաշտությունը կբերի բազմաթիվ հնարավորություններ ոչ միայն տնտեսական առումով, այլև ժողովրդավարացման գործընթացում առաջընթացի համար և ԵՄ չափանիշներին ու կենսամակարդակին ավելի մոտենալու առումով»,- ասաց Եվգենի Կիրիլովը:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումներում տարբեր մեսիջներ հնչեցին Եվրամիությանը` ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության հարցում ԵՄ անդամ երկրների հնարավոր մասնակցության վերաբերյալ, ուստի պարոն Կիրիլովին հարցրեցինք, թե նա տեսնո՞ւմ է նման հնարավորություն և առհասարակ` ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին: «Կարծում եմ` հակամարտության երկու կողմերը ԵՄ-ին ընդունում են որպես անկողմնակալ գործընկերոջ և որպես անվտանգության երաշխավոր հակամարտության գոտում: ԵՄ-ն կարող է դառնալ առաջնային միավոր խաղաղապահների առաքելության գործընթացում` իհարկե համագործակցելով այլ կառույցների հետ, ովքեր ցանկություն կունենան աջակցել այդ հարցում»,- նկատեց մեր զրուցակիցը: «Բայց տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների համար պայմաններ ստեղծելու, երկրի մեկուսացվածությունը հաղթահարելու լուրջ կարիք կա: ԵՄ-ն պատրաստ է այս գործընթացում աջակցել և վերջ տալ երկար տարիներ ձգվող մարդկանց տանջանքներին և սոցիալ-տնտեսական մեծ կորուստներին: ԵՄ-ն կարող է էական ներդրում ունենալ տնտեսական բարեփոխումներ անելու հարցում և պատրաստ է հետկոնֆլիկտային զարգացման և ենթակառուցվածքների հարցում աջակցել կողմերին: Երկու երկրներն էլ գիտեն, որ ԵՄ-ն չունի ինչ-որ գաղտնի օրակարգ` հիմնված իր սեփական շահերի վրա, այլ ուզում է խաղաղ և կայուն տարածաշրջան տեսնել, որը կղեկավարեն ժողովրդավարական իշխանությունները: Ես համոզված եմ, որ երկու երկրների հասարակությունները կարող են վերականգնել խաղաղությունը»,- շեշտեց Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում