«Սի շեպերդ» կազմակերպության բնապահպանների խումբը մտադիր է կանգնեցնել Անտարկտիկա ուղևորվող ճապոնական կետորսական նավատորմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բնապահպանները Ավստրալիայից մենկում են 3 նավերով, որոնցում գտնվում են հարյուրավոր ակտիվիստներ՝ 23 երկրներից:
Անցյալ տարի «Սի շեպերդ»-ի բնապահպան ակտիվիստները կանգնեցրել էին Ճապոնիայի կետորսական նավը, որի անձնակազմը ստիպված էր եղել դադարեցնել կետերի որսը:
Բնապահպանները չեն հավատում Ճապոնիայի այն հայտարարություններին, որ կետերի որսը կատարվում է գիտական հետազոտությունների նպատակով: