Այսօր Բաքվում մեկնարկում է մերձկասպյան պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների երրորդ գագաթնաժողովը: «Կասպիական հնգյակի» գագաթնաժողովը կբացվի օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի նախագահի նստավայրերից մեկում:
Ծրագրվում Է, որ երեքժամյա քննարկումների արդյունքում կստորագրվի երկու փաստաթուղթ՝ համաձայնագիր Կասպից ծովի անվտանգության մասին եւ նախագահների հայտարարությունը՝ ծովում անվտանգության հարցերի վերաբերյալ: Նոյեմբերի 3-4-ը Բաքվում տեղի Է ունեցել մերձկասպյան հինգ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների նիստը՝ նվիրված Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել Է, որ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագծի բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ: