Լոնդոնի «Արսենալ»-ում լուրջ համալրում է սպասվում 2014թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Global Sports-ի փոխանցմամբ՝ ակումբի առջև լուրջ առաջադրանքներ են լինելու տրանսֆերային շուկայում: Նշվում է, որ եթե թիմն այս մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն չդառնա, միևնույնն է, համալրումն անխուսափելի է, քանի ակումբի ղեկավարությունը ցանկանում է «Արսենալ»-ին տեսնել Պրեմիեր Լիգայի առաջատարների թվում:
Նշվում է, որ «զինագործներ»-ի թիրախում են «Բարսելոնա»-ի 3 ֆուտբոլիստներ՝ Սեսկ Ֆաբրեգասը, Ալեքսիս Սանչեսն ու Ալեքսանդր Սոնգը:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում է «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, ինչպես նաև «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման:







































