Տորոնտոյի համալսարանի հնագետները Կիպրոսում հայտնաբերել են կնոջ հնագույն արձան և մի քանի արտեֆակտ, որոնց թվագրումը թույլ է տալիս շուրջ 1000 տարով առաջ տանել կղզու բնակեցման ժամանակը՝ հաղորդում է համալսարանի կայքը:
Պեղումներն անցկացվել են կղզու կենտրոնական մասում (Այա Վարվարա-Ասպրոկրեմնոս): Այս վայրում հնագույն բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 8800-8600թթ. ոչ ուշ: Բացի լավ պահպանված արձանից՝ հայտնաբերվել են նաև մի քանի քարե գործիքներ:
Գիտնականների խոսքերով՝ նոր գտածոները վկայում են կղզու բնակիչների զարգացման բարձր մակարդակի մասին: Ավելի վաղ համարվում էր, որ Կիպրոսում հողագործությամբ սկսել են զբաղվել զգալիորեն ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ այն տարածվել է ժամանակակից Սիրիայի և Լիբանանի տարածքում:









































