Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ի՞նչ արժե արքայազն Չարլզի ժպիտը Տ. և Ս. Սարգսյանների համար

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, թե աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին, հետո հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը, իսկ երեկոյան ներկա է եղել Բուքինգհեմյան պալատում արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին… «Դրամահավաքից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երևան՝ իմ սեր» և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Աշխարհի տարբեր երկրների հայ գործարարների հետ Տ.Սարգսյանը կարող էր, իհարկե, հանդիպել նաև Հայաստանում, BBC-ին կարող էր հարցազրույց տալ՝ Երևանից դուրս չգալով, եթե BBC-ին դա, հարկավ, հետաքրքրեր… Երևանում ինչ-որ բաներ կառուցելու համար ևս դրամահավաքը կարելի էր Երևանում կազմակերպել: Բայց այ արքայազն Չարլզին Երևան բերել հաստատ չէր հաջողվի… Ակնհայտ է, որ Տ.Սարգսյանը արքայազն Չարլզին Լոնդոնում էլ չէր կարողանա հանդիպել, եթե Արմեն Սարգսյանը չկարողանար այնպես անել, որ դրամահավաքից գոյացած միջոցները Շոտլանդիայի ինչ-որ դղյակի պահպանման ծրագրերին ուղղվեին… Պետք է խոստովանել, որ բավականին լավ «դիվանագետ» է Արմեն Սարգսյանը:

Մի կողմից՝ Շոտլանդիայի դղյակի համար փող հավաքելով՝ կարողանում է հասնել նրան, որ արքայազն Չարլզը գա մի ընդունելության, որտեղ հավաքվածների ազգության մասին երևի պատկերացում էլ չունի… Մյուս կողմից՝ հարմարեցնում է Երևանում անվճար հողեր վերցնել՝ վրան բարեգործության անվան տակ ինչ-որ շենքեր ու կենտրոններ կառուցելու համար… Բայց պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելի քիչ «դիվանագետ» գտնվեց Ա.Սարգսյանը: Նախորդ տարի, երբ Ս.Սարգսյանը գնաց Լոնդոն, մասնակցեց նույն այդ դրամահավաքին ու հանդիպեց նույն այդ արքայզն Չարլզի հետ, Ա.Սարգսյանը, բացի այդ դղյակից ու Երևանում հողերից, նաև հարմարեցրեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ մեկ-մեկ երգող աղջկան՝ Դարիգային, երգացնել արքայզն Չարլզի ներկայությամբ: Իսկ ինչպես հայտնի է, Նուրսուլթան Նազարբաևի հետ Ա.Սարգսյանը սեփականություն ունի Ղազախստանում: Այդ համերգն էլ կազմակերպվել էր որպես «Երևան՝ իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող համերգ, որին ելույթ են ունեցել նաև Ջիվան Գասպարյանն ու մի քանի այլ հայեր:

Ի դեպ, նախորդ տարի Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում էին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը… Լոնդոնում էին նաև «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, և այլք: Իսկ այդ համերգի տոմսը, մեր տեղեկություններով, վաճառվել է 25 հազար ֆունտով… Կարելի է պատկերացնել, թե մեր պաշտոնյաները որքան են ծախսել այդ համերգին ներկա գտնվելու և ընդհանրապես այդ այցի ընթացքում: Թե կոնկրետ որքան են մերոնք այս տարի ծախսել լոնդոնյան այցի համար՝ դժվար է ասել:

Բայց ակնհայտ է՝ ինչպես Սերժ Սարգսյանի նախորդ տարվա այցը և Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում նրա ելույթը որևէ էական բան չտվեցին Հայաստանին դիվանագիտական առումով, այնպես էլ այս տարի Հայաստանը ոչինչ չշահեց Տիգրան Սարգսյանի այցից և առավել ևս՝ BBC-ին վերջինիս տված հարցազրույցից: Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում վերջերս ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, այնտեղ 90-ականների սկզբից սկսած ելույթ են ունեցել Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ: Իսկ BBC-ին Տ.Սարգսյանի տված հարցազրույցը ոչ միայն որևէ նշանակություն չէր կարող ունենալ դիվանագիտական առումով, այլև բովանդակության տեսակետից էլ բացարձակապես ոչինչ չասող մի բան էր: Այնպես որ, այս ամենի արդյունքում թերևս շահում է միայն Ա.Սարգսյանը: Իսկ Սերժ և Տիգրան Սարգսյանները շահեցին միայն այնքանով, որ հնարավորություն ունեցան նկարվել արքայզն Չարլզի հետ… Եթե, իհարկե, սա կարելի է համարել «շահում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում