Բռնցքամարտի կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանն ունի 2 մարզուհի: 54 կգ քաշային կարգում կմրցի Լիլիթ Դալլաքյանը, իսկ 64 կգ քաշայինում` Անի Հովսեփյանը: Առաջինը պայքարի մեջ կմտնի Անի Հովսեփյանը:
Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին մասնակցում է 32 երկրի 149 մարզուհի: