Չինաստանում Xiaomi Mi 8 սմարթֆոնը սպառվել է վաճառքի մեկնարկից հետո՝ 37 վայրկյանի ընթացքում։
Սմարթֆոնը վաճառքի է հանվել հունիսի 5-ին։ Հաջորդ խմբաքանակի վաճառքը նախատեսվում է հունիսի 12-ին՝ տեղի ժամանակով առավոտյան 10-ից։
Հայտնի է, որ Xiaomi Mi 8 սմարթֆոնը ներկայացվել էր մայիսի 31-ին՝ երկու տարբերակով։ Բազայինը 6,21 դյույմ անկյունագծով էկրան ունի։ Սարքի հիմքում Snapdragon 845 պրոցեսորն է։
Դեռևս սմարթֆոնի վաճառքն իրականացվում է միայն հայրենիքում։ Նորույթի գինը 360 եվրո է։
Ավելի ուշ այն վաճառքի է հանվելու նաև մի շարք այլ երկրներում, որոնց թվում են Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իսպանիան և այլն։