Նորվեգիայում ընթացող շախմատի «Norway chess» խոշոր մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը:
7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով առաջատարների շարքում է:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: