Հայկական իժը և միջերկրածովյան կրիան այսօր ոչնչացման եզրին են և հայտնվել են Կարմիր գրքում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց գյուղնախարության բնապահպանության և անասնաբուծության վաչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Մեր այն հարցին, թե այս կենդանատեսակների ոչնչացումից ինչ կկորցնենք, Աշոտ Հովհաննիսյանը ավելացրեց. «Բացի հոգեբանական և մշակութային արժեք լինելուց՝ կենդանին հետագայում կարող է իր գենետիկական կոդի առումով օգտագործվել: Ասենք՝ ստեղծվեն այնպիսի ցեղեր, որոնք պատվաստվեն դրանցով: Հետևաբար դրանք կարևոր են հենց միայն որպես ռեսուրս, և անհրաժեշտ է պահմանել այդ կենդանատեսակները»: