Ադրբեջանը սկսել է Իրան էլեկտրաէներգիա արտահանել։ Այս մասին հունիսի 4-ին ասել է «Ազերէներգիա»-ի ներկայացուցիչը Յա․ Բաբանալըն։
Նրա խոսքով՝ ընկերությունը սկսել է 80 մեգավատտ էլեկտրաէներգիա արտահանել Իրանի հյուսիսարևմտյան Մոգան և Աստարա շրջաններ։
2018-ի մարտին Թեհրանը Բաքվի հետ պայմանավորվել է Ադրբեջանից 180 մեգավատտ էներգիա գնելու մասին՝ ամռանը էլեկտրաէներգիայի պակասը կանխելու համար։
Ձմռանն Իրանը Հայաստան և Ադրբեջան էլեկտրաէներգիա է արտահանում, իսկ ամռանը՝ ներկրում՝ իր էներգետիկ պակասները լրացնելու համար։