Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ սպառողական շուկայում ձուն աստիճանաբար թանկանում էր: Այսօր արդեն ձվի գինը որոշ խանութներում հասել է 70 դրամի: Դա նշանակում է, որ ձուն այս մի քանի օրվա ընթացքում թանկացել է 5-20 դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը նշեց, որ իրենք ավելի ուշ ինֆորմացիա կտրամադրեն ձվի շուկայում թանկացումների վերաբերյալ: