Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ զուգահեռ պետության

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում պետությունն ապրել է մի քանի չափումներում ու մի քանի իրականություններում։ Մի իրականությունում ապրել է հասարակությունը, ապրել է չարքաշ կյանքով, հանապազօրյա հաց վաստակելու խնդրով, ապրել է իշխանական ամենաթողության ու անարդարության պայմաններում, ապրել է նվաստացած։ Մեկ այլ իրականություն եղել է քարոզչական իրականությունը, իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստաիրականությունը, որտեղ ամեն ինչ ներկայացվել է վառ գույներով՝ էլ ավելի սրելով հասարակության ֆրուստրացիան։

Գուցե հենց այդ երկու՝ իրարամերժ ու իրարասպան իրականություններն էլ հայկական հեղափոխության ու հասարակության արթնացումի իրական պատճառներն էին։ Բայց երկակիությունը չի վերաբերել միայն իրական ու վիրտուալ իրականություններին։ Երկակիությունը գործել է նաև քաղաքական ու պետական կառավարման համակարգերում։ Ֆորմալ՝ իրավական, սահմանադրական պետական կառավարմանը զուգահեռ՝ տասնամյակներ շարունակ գործել է ոչ ֆորմալ համակարգ՝ սկսած տնտեսությունից, մինչև դատաիրավական ու արդարադատության համակարգեր։

Տնտեսական հարաբերությունները կարգավորվել են ոչ թե շուկայի կանոններով, այլ քվոտաներով, վեճերը կարգավորվել են ոչ թե արբիտրաժներում ու դատարաններում, այլ «պախանի» ինստիտուտի միջոցով, արդարադատություն իրականացրել են ոչ թե իրավապահ մարմինները, այլ քրեական հեղինակությունները։ Շարքը կարելի է երկար շարունակել։

Խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունը բովանդակային առումով հիմնվել է հենց այս՝ ոչ ֆորմալ ինստիտուցիայի վրա, որը գործել է թեև ֆորմալ կառուցակարգերին զուգահեռ, բայց դրանցից շատ ավելի արդյունավետ։ Այս ոչ ֆորմալ համակարգը ընդգրկել/ընդգրկում է տասնյակ, եթե ոչ՝ հարյուր հազարավոր մարդկանց։ Ընդ որում, շատ հաճախ ֆորմալ համակարգերի նոմինալ ներկայացնողները՝ պաշտոնյաները, զուգահեռ համակարգի կարկառուն դեմքեր են եղել ու կան։

Եվ ահա, հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը աշխատում և աշխատելու է այս զուգահեռ իրականություններում, իրականությունում, որտեղ դեռևս իներցիայի ու շահերի ինստիտուտի պատճառով գործելու է ոչ ֆորմալ հարաբերությունների նորմը։ Այս զուգահեռ համակարգը կազմաքանդելը շատ ավելի բարդ է, քան պետական կառավարման համակարգի երևացող դեմքերի փոփոխությունը, որովհետև այս զուգահեռ համակարգը ոչ միայն ու ոչ այնքան ֆիզիկական սուբստանցիա է, այլ նստած է մարդկանց հոգեբանության, աշխարհընկալման մեջ։ Իսկ այդ հարթությունում հեղափոխություն ու փոփոխություններ իրականացնելը շատ ավելի բարդ է։

Իհարկե, ֆորմալ համակարգում փոփոխություններն ազդելու են նաև ոչ ֆորմալ համակարգի գործունեության վրա, բայց այնպես չէ, որ վերջինս դադարելու է գործել միանգամից։ Դրա գործել-չգործելու ամենատեսանելի թեստը կլինի, թերևս, արտահերթ ընտրությունը։ Ընտրությունն այդ ոչ ֆորմալ համակարգի կենսապահովման հիմնական ակտերից մեկն է եղել։ Չմոռանանք, որ վերջին տարիներին, տասնամյակներում Հայաստանում ձևավորվել էր նոր մասնագիտություն՝ ընտրակեղծարարություն, որով ապրում էին ու են տասնյակ հազարավորներ։ Դա միայն ընտրության օրը տրված ընտրակաշառքը չէր ու չէ, դա հատկապես օլիգարխիայի ու քրեական աշխարհի համար ինդուլգենցիաների ինստիտուտն է, որի ամեն նոր չափաբաժինը նրանք ստանում էին ամեն ընտրությունից առաջ ու հետո։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպիսով, կառավարման ֆորմալ համակարգի վերափոխմանը զուգահեռ, իսկ գուցե դրանից առաջ, պետք է կարողանա կազմաքանդել այդ ոչ ֆորմալ հարաբերությունների ինստիտուտը։ Դրա ամենատեսանելի հատվածը, իհարկե, օլիգարխիան է, որի դեմ առարկայական պայքար կարծես սկսվել է։ Բայց պետությանը զուգահեռ գործող ոչ ֆորմալ համակարգը միայն օլիգարխիայով չի սահմանափակվում։ Օլիգարխիան այդ համակարգի տեսանելի շերտն է։ Մյուս շերտերը գուցե ավելի խորն են, դրանք այն շերտերն են, որոնք Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության արդյունքում կամ հետևանքով ձևավորել են պետություն պետության մեջ։ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչնչացնի ահա այդ պետությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում