ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից Նեյմարի հասցեին:
«Նեյմարը կարող է հաղթանակ պարգևել մեզ աշխարհի առաջնությունում: Չեմ կասկածում, որ նա հաջողությունների կհասնի «Բարսելոնա»-ում: Նա արդեն զարմացրել է իսպանական ԶԼՄ-ներին:
Բրազիլիայի հավաքականի համար Նեյմարը շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նա Եվրոպա տեղափոխվեց ճիշտ ժամանակին: Վստահ եմ, որ Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Սիլվան:









































