«Սևծովյա Ադլեր քաղաքի դատարանը վճիռ է կայացրել յոթ քաղաքացիների նկատմամբ, ովքեր անօրինական կարգով զբաղվել են օլիմպիական հողերի առք ու վաճառքով»,- գրում է «Երկիր»-ը և հավելում. «Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ գլխավոր դերակատարներից մեկը Ադլերի շրջանի բնակիչ Անդրանիկ Թուրքմենյանն է, ով իմանալով, որ իրեն հայտնի հողակտորի վրա նախատեսվում է կառուցել օլիմպիական օբյեկտ, փաստաթղթերի կեղծման ճանապարհով ձեռք է բերել 1,3 հեկտար տարածքն ու այնուհետև վերավաճառել այն:
Վաճառքից հետո վերջինս ձեռնարկել է մի քանի մասնավոր հողակտորների սահմանների ձևափոխման գործը, որպեսզի այդ հողակտորների սեփականատերերը հետագայում փոխհատուցում ստանան»:
Թերթը հիշեցնում է, որ հիշյալ գործարքին մասնակից են դարձել նաև նույն շրջանի բնակիչներ Ռ. Շալջյանը, Ա. Աշալյանը և Վ. Վարլեջյանը: