«Մեր արարքը ոչ թե քրեորեն պատժելի է, այլ ընդամենը ազատություն ձեռք բերելու իրավունքի դաշտում իրականացված գործողություններ»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացին ազատ ապրելու, իր կարծիքը ազատորեն արտահայտելու իրավունք ունի:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը եղել է համայն հայության պահանջը. «Ավելի լավ է՝ մարդ գետինը մտնի. ամբողջ հայ ժողովուրդը ցնծում էր, որ նա հրաժարական տվեց: Այսինքն՝ այդ մարդը ատելության մեջ է ապրել իր կյանքը»:
Գերավետյանը ընդգծեց, որ իրենք ապստամբել են այդ մարդու դեմ, նրա ստեղծած ռեժիմի ու համակարգի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում:











































