Արտադրողներն արդեն մտածել են` ինչպես համատեղեն վինիլն ու «թիվը» և այդպիսով գնողներից ավելի մեծ գումար ստանան: Հերթական ունիվերսալ նվագարկիչը կոչվում է Executive և իրոք կատարում է տիրոջ բոլոր ցանկությունները:
Executive նվագարկիչը չափերով ավելի փոքր է: Այն հագեցած է USB ելքով, որի շնորհիվ վինիլից երաժշտությունը թվայինի է փոխակերպվում: Դրանից բացի` այն ականջակալներ միացնելու հնարավորություն ունի: Նվագարկիչը տեղադրված է ռետրո ոճում պատրաստված փոքր ճամպրուկի մեջ: Executive-ի արժեքը 110 դոլար է:











































