Հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, ով խոսեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ու թեկնածուների մասին:
«Արազ Օզբիլիսն արդեն համաձայունությունը տվել է և կմասնակցի օգոստոսին կայանալիք Լիտվայի հետ ընկերական հանդիպմանը: Ապուլա Բետեին ցանկացած ժամանակ կարող ենք կանչել, և նա կգա»,- ասաց ՀՖՖ նախագահը ու հավելեց, որ առայժմ Ռոման Բերեզովսկին է պաշտպանում Հայաստանի հավաքականի դարպասը:
Հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի մասին, ովքեր փորցաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալարգ»-ում, Հայրապետյանն ասաց հետևյալը. «Պաշտոնապես պայմանագիր դեռ չեն կնքել, բայց ինձ թվում է, որ շուտով կկնքեն»: