Football Italia-ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասսիմո Մորատտիին խոստացել է, որ կատալոնացիների հետ պայմանագրի ավարտից հետո կգլխավորի իտալական ակումբը:
Ըստ տրամաբանության դա պետք է կատարվի 2012 թ. ամռանը: Աղբյուրի վարկածով հենց այդ պատճառով էլ «Ինտեր»-ի ղեկավարությունը չի կարողանում նոր մարզիչ գտնել. ոչ ոք չի ցանկանում ընդամենը մեկ տարվա պայմանագիր կնքել:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցներն էլ վերջերս լուրեր էին տարածել, որ Գվարդիոլան 2013 թ. գլխավորելու է Քաթարի հավաքականը: