Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում երեկ կայացավ Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 3-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին աշխարհի չեմպիոն Կարլսենը և գավաթակիր Արոնյանը:
Պարտիայում հաղթանակ տոնեց սպիտակ խաղաքարերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: 3-րդ տուրից հետո աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Կարլսենը նաև դեռևս մրցաշարում միակ մասնակիցն է, ով հաղթանակ է տոնել: 7 շախմատիստ առաջատարից հետ են 1-ական միավորով ր կիսում 2-8-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը: