Panasonic ընկերությունը նախատեսում է թողարկել պլանշետային համակարգիչ, որը նախատեսված է էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար: Սարքը կդառնա Toughbook շարքի մի մաս, որի մեջ են մտնում նաև «զրահապատ» նոութբուքերը և Panasonic ընկերության շարժական համակարգիչները:
Պլանշետային համակարգիչները սարքված են ամուր պլաստմասսայից, որից, օրինակ, սարքում են մեքենաների բամպերներ և սաղավարտներ հեծանվորդների համար: Այն աշխատելու է Android օպերացիոն համակարգով և ունենալու է 10.1 մատնաչափ էկրան:
Նախատեսվում է, որ մինչև դեկտեմբերի վերջը Toughbook-ը կհանվի վաճառքի: