Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել է Լևերկուզենի «Բայեր»-ին:
Ուշագրավ դրվագ է արձանագրվել հանդիպման 2-րդ խաղակեսում: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ շատ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել է հյուրերի պաշտպան Էմիր Սպահիչը: Խախտումից անմիջապես հետո վերջինիս հետ փորձել է հարաբերություններ պարզել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչը վերածվել է քաշքշուկի:







































