«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է այն ասեկոսեները, որ ակումբի հարձակվող Ռոբին վան Պերսին դժգոհ է թիմում գործերի ընթացքից:
«Վան Պերսին երջանիկ չէ՞ այստեղ. դա բացարձակ անհեթեթություն է: Ես չգիտեմ, թե ինչ ավելի կոշտ արտահայտություն օգտագործեմ այս պարագայում: Ես այս հարցի շուրջ ձեզ պատասխանելու ոչինչ չունեմ»,- ասել է Մոյեսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոլանդացի ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել մասնագետի մարզումային գործընթացից:
Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած բոլոր մրցաշարերում վան Պերսին անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 10 գոլի հեղինակ:









































