Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեյն Չելիքը մամլո ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրենք մեծ կարևորություն են տալիս թե՛ տեղական, թե՛ օտար մամուլի հրապարակումներին.
«Մամուլը մեր հայելին է։ Ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացավ քվեների 50 տոկոսը։ Համաշխարհային մամուլը զարմացած էր մեր այդ հաջողությունից։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարեց մեր վարչապետ Էրդողանին՝ շնորհավորելով «պատմական հաղթանակի» կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ Էրդողանի պես համբավ չի վայելում և վարպետ (usta) չէ»։
Հիշեցնենք, որ Էրդողանին շնորհավորել են նաև Հայաստանի հարևան բոլոր երկրների նախագահները (Մահմուդ Ահմադինեժադ, Իլհամ Ալիև, Միխեիլ Սաակաշվիլի)։