Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ճապոնիայում ինքնասպանությունների կտրուկ աճ է գրանցվել. Պատճառը բնական աղետներն են

Ինչպես գրում է Times-ը, Ճապոնիայի կառավարությունն անհանգստացած է երկրում ծայր առած ինքնասպանությունների ալիքից, որի պատճառը բնական և ատոմային աղետներն են, որոնք Ծագող արևի երկրում տեղի են ունեցել վերջին շրջանում: Նմանատիպ դրսևորումներից վախենում են նաև Ֆրանսիայի իշխանությունները: Ճիշտ է, այլ պատճառներով:

Ճապոնիայում առանց այն էլ բարձր է ինքնասպանությունների քանակը, սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս տարի նախորդի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 20%-ով: Ամենատագնապալի տեղեկությունները գալիս են Միյագի պրեֆեկտուրայից, որն ամենաշատն էր տուժել մարտյան ցունամիից: Այստեղ ինքնասպանությունների թիվը 39%-ով ավել է:

Ուրբաթ օրը հրապարակված հոդվածի հեղինակները զգուշացնում են, որ դիմացկունությունը, որը դրսևորում են աղետից տուժածներն առաջին օրերին, կարող է լինել ընդամենը շոկի հետևանք, որի պատճառը հետվնասվածքային սթրեսային խանգարումներն են: Այս շաբաթ Սոմա քաղաքի ֆերմերներից մեկը, որը բնակվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ամենավտանգավոր գոտում, կախվել է այն բանի համար, որ արգելք է դրվել վարակված գոտուց կաթի արտահանման վրա:

«Բացի դժբախտությունից, աղետից մազապուրծ մնացածները մեղքի մեծ զգացում ունեն իրենց զոհված հարազատների և բարեկամների հանդեպ: Նաև շոկ են ապրում բժիշկներն ու մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են մարդկանց ինքնությունը պարզելու պրոցեսին: Նրանց մոտ լինում են դեպրեսիայի երկարատև երևույթներ»,- ասված է հաշվետվության մեջ:

Ընդհանուր առմամբ երկրում ինքնասպանությունների թիվն աճել է 18%-ով: Միայն մայիսին Ճապոնիայում զոհվել է 3281 մարդ, որն ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 499 մարդով: Տոկիոյում ինքնասպանությունների քանակն աճել է 27%-ով:

Ինքնասպանությունների աճն ուղիղ կապ ունի երկրում տեղի ունեցած աղետալի իրադարձությունների հետ: 1990-ական թվականների վերջի տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին ինքնասպանությունների թիվը տարեկան աճել էր 25-30 հազարով:

Ֆրանսիացիներն էլ են սպասում ինքնասպանությունների թվի աճի: Սակայն այստեղ խնդիրը նրանում է, որ բոլորը սպասում են 2012 թ. «կանխատեսվող» աշխարհի վերջին:

Հոգեբաններն ասում են, որ այս «իրադարձությունն» էլ կարող է հանգեցնել ինքնասպանությունների մեծ ալիքի: Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ ինտերնետ հրապարակումները նպաստում են անառողջ քննարկումների տարածմանը: Այս մասին հաղորդում է Vesti.ru կայքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում