Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, այդ երկրում ստեղծվել է կերամիկական զրահաբաճկոն: Մասնագետները նշում են, որ դրա արտադրության վրա ծախսվում է պակաս էլեկտրաէներգիա, իսկ զրահաբաճկոնը թեթև է 15-30%-ով:
Շեֆիլդի համալսարանի մասնագետներն այն սարքել են կերամիկական թիթեղներից: Զրահաբաճկոնը թեթևացել է, քանի որ կերամիկայի խտությունն ավելի փոքր է, քան մետաղինը: Այս բաճկոնի արտադրության ծախսերի նվազմանը նպաստում է նաև դրա թրծման ջերմաստիճանի նվազ լինելը՝ 1500-1700 աստիճան՝ նախկին 2000-ի փոխարեն: