Վրացական GHN լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև վերջ չի վստահում Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբային.
«Ընտրությունների ժամանակ մենք կարող ենք Շամբային ու նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբին տեսնել թե՛ միասին, թե՛ առանձին։ Դեռևս Մոսկվայում խորհրդակցություններ են ընթանում և ներկայացված չեն նախագահական թեկնածուները։
Ընտրությունների ժամանակ իրենց թեկնածությունները կառաջադրեն նաև Ռաուլ Խաջիմբան, Վալմար Բուտբան և այլք։ Իմ գնահատմամբ՝ Կրեմլի համար առավել հարմարավետ է Անկվաբի թեկնածությունը, որը առավել հայտնի է և ունի ավելի մեծ կշիռ։
Խաջիմբան իր հերթին հանդիսացել է անվտանգության ծառայության աշխատակից և միաժամանակ Վրաստանի ՆԳՆ-ի շտաբի պետը, նա համարվում է Շևարդնաձեի կադրը։
Ինչ վերաբերում է Շամբային, ապա թեև նա ճկուն քաղաքական գործիչ է, այնուամենայնիվ, Կրեմլը մինչև վերջ չի վստահում նրան։ Շամբան բարյացակամ է տրամադրված Մոսկվայի նկատմամբ, սակայն Մոսկվայում կարծում են, որ Շամբան առավել հակված է դեպի Արևմուտք»։
Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 26-ին։
Ի դեպ, երեկ էլ Արեշիձեն, վկայակոչելով Բագափշի ընտանիքին, հայտարարել էր, որ Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագափշին սպանել է Կրեմլը։