Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր կմեկնի Բաքու` մասնակցելու Կասպյան երկրների գագաթնաժողովին:
Բաքվում նախատեսվում է Մեդվեդևի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հարցն ու էներգետիկ համագործակցության խնդիրներ:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացավ Դ.Մեդվեդևի և Ս.Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում վերջինս շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին Ղարաբաղյան կարգավորման հարցում միջորդական աշխատանքների համար, նաև հույս էր հայտնել, որ այդ աշխատանքները շուտով կավարտվեն և դրական արդյունք կտան:
Մեդվեդևը Բաքվում նաև Ղազախստանի ու Իրանի նախագահներին է հանդիպելու: