Երևան քաղաքում շրջում են ապօրինի կառուցապատողների ուրվականները։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Ներկայացնելով երկու ապօրինի կառուցապատման դեպքերով ստացած իրենց ահազանգերը՝ Անի Սամսոնյանը նշեց, որ սա նշանակում է, որ քաղաքապետը չի կարողանում վերահսկողություն իրականացնել կամ էլ այդ ամենաթողությունն իրականացվում է նրա հովանավորությամբ։